Latest 10 episodes

Նախընտրական «առաջին տեղակալ»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել  է քաղաքականություն մուտք գործելու մասին, թեև առայժմ չի նշել այն ուժը կամ ճանապարհը, որով մուտք է գործելու: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, որի համագումարը տեղի կունենա առաջիկայում: Համենայնդեպս, դատելով Սեյրան Օհանյանի գործունեության մասին տեղեկատվական հոսքերից, որ հայտնվել են մամուլում, ամեն ինչ գնում է դրան:

Սակայն Սեյրան Օհանյանն ըստ էության հավակնում է ոչ միայն պարզապես քաղաքականություն մուտք գործելու, այլև, ըստ ամենայնի, զգալիորեն ավելիի, ինչի մասին ակնարկում է նա քաղաքական բազմակարծության և քաղաքական մրցակցության կարևորության, անհրաժեշտության մասին իր ձևակերպման մեջ՝ «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»:

Սեյրան Օհանյանը փաստորեն հավակնում է լինել երկրորդ բևեռ և ակնարկում է այդ մտադրության կամ ձգտման մասին: Սա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Օհանյանը քաղաքականություն է մուտք գործում պաշտպանության նախարարի կարգավիճակից, և այս իմաստով, իհարկե, տրամաբանական է, որ նա ներկայացնում է «ոչ շարքային ընդդիմադիր» լինելու հայտ:

Սեյրան Օհանյանը հավակնում է լինել բևեռ, ընդ որում՝ երկրորդ բևեռ կամ, այսպես ասած, այլընտրանք: Դա նշանակում է, որ ինչ ուժի հետ էլ հնարավոր լինի որևէ դաշինք՝ Սեյրան Օհանյանը առաջնորդվելու է ոչ հավասարը հավասրի սկզբունքով և իրեն վերապահելու է առաջատարի դիրքը: Առայժմ խոսք է գնացել միայն Վարդան Օսկանյանի հետ հնարավոր դաշինքի մասին, և չի բացառվում նաև, որ Օհանյանը այդ ակնարկով պատասխանում է Օսկանյանին կամ հանրությանն է ակնարկում, թե ինչ է պատասխանել նրա առաջարկին:

Հարց է առաջանում՝ իսկ Գագիկ Ծառուկյա՞նը, որը մոտ ապագայում ինքն էլ կարող է անել քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարություն: Չէ՞ որ ակնհայտ է, որ նա էլ է հավակնում լինել «երկրորդը»: Օրերս էլ երկրորդը լինելու հավակնություն ներկայացրեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև, իհարկե, նրա հնարավորությունը այդ հարցում խիստ սահմանափակ է, և նա շատ կախված է Սերժ Սարգսյանի հավանությունից:

Իհարկե, երկրորդ բևեռի բոլոր հավակնորդներն էլ ներկայիս իրողությունների պարագայում կախված են այդ հավանությունից, քանի որ ինքնին ռեսուրս՝ տարբեր պատճառներով և առումներով, նրանք չունեն, իսկ եթե զուտ նյութական ռեսուրս էլ կա, ապա դա նաև ենթադրում է իշխանության ազդեցության հավելյալ լծակներ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում: Այս տեսանկյունից առավել հավանական է թվում այն, որ իշխանությունը կառաջնորդվի, այսպես ասած, ՀՀԿ կառուցվածքով կամ այն գերատեսչությունների, որտեղ կան մի քանի տեղակալներ, այդ թվում՝ առաջին տեղակալ:

Եվ այս առումով, իհարկե, ինտրիգը կլինի թերևս այն, թե ով է խորհրդարանական ընտրություններում դառնալու Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի «առաջին տեղակալը»: Ի դեպ, շատ խորհրդանշական է այդ տեսանկյունից, որ Սեյրան Օհանյանը կարող է անդամակցել և գլխավորել Սերժ Սարգսյանի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալի կուսակցությունը:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • 2017-ի խորհրդարանի նոր առանձնահատկությունը. կայուն փոքրամասնության խնդիրը
  • Սեյրան Օհանյանն այդ հարցում դեռ իշխանության հետ է
Comments

Name: