Latest 10 episodes

Իրանը Հայաստանին ասել է գլխավորը

Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպված հայ-իրանական գործարար ֆորումում իրանցի ներդրողներին է ներկայացվել Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ և արտադրանքը իրացնել տարբեր շուկաներում:

Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ պոտենցիալ շուկաների թվում, որոնք մատնանշել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, ԵՏՄ-ն և ասիական ու արևելյան երկրներն են: Այսինքն՝ Իրանին առաջարկվում է գալ Հայաստանի ազատ տնտեսական գոտի, այստեղ ինչ-որ բան արտադրել՝ հետո իր գրեթե անմիջական հարևաններին վաճառելու համար:

Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Հայաստանն այժմ անում այդպիսի առաջարկներ Իրանին, եթե դրանք պետք է արվեին Իրանի հանդեպ միջուկային ծրագրով պայմանավորված պատժամիջոցների չեղարկման հենց հաջորդ օրն իսկ: Բայց բավական չէ՝ Հայաստանը ամիսներ շարունակ ուշացնում է ներդրումային առաջարկներն Իրանին, դեռ դրանք կատարելուց հետո էլ անում է այնպիսի առաջարկներ, որոնք, այլ կերպ ասած, ենթադրում են Իրանի համար աջ ձեռքով քորել ձախ ականջը:

Իրանցիներն, իհարկե, բարեկիրթ են, չեն ծիծաղի Հայաստանի առաջարկների վրա, նույնիսկ չեն վիրավորվի: Բայց հազիվ թե այդ ամենն ընկալեն բավարար լրջությամբ, առավել ևս՝ այն հայտարարություններից հետո, որ Իրանը մի քանի անգամ արել է պատժամիջոցների չեղարկումից հետո: Իրանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք: Իրանի համար Հայաստանն այլ հետաքրքրություն չի ներկայացնում՝ բացառությամբ, թերևս, Ղարաբաղյան խնդրում առկա ստատուս քվոն պահելուց, միաժամանակ կայունությունն ու անվտանգությունը պահելուց, ինչի կապակցությամբ Իրանի նախագահը Հայաստանում արել է հասանելիք կարևոր հայտարարությունը՝ ասելով, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

Իրանը տարածաշրջանին, այդ թվում Հայաստանին առաջարկում է որոշակիորեն խոշոր, ցանցային տնտեսական մոդելներ, դրանց ուղղությամբ աշխատանք՝ դրանում տեսնելով նաև անվտանգությունը հարավկովկասյան տարածաշրջանում: Եվ այս առումով Հայաստանն Իրանի առաջարկներին համարժեք կարող է լինել միայն սևծովյան ուղղությամբ տարանցիկ ներուժի առավելագույն բացման արձագանքով՝ լինի դա տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թե համատեղ արտադրական հզորությունների ստեղծման տեսքով:

Իրանը արևելյան, ասիական, նույնիսկ ԵՏՄ շուկաներ գնալու համար Հայաստանի կարիքը չունի: Իրանը հստակ ասել է, որ Հայաստանը դիտարկում է դեպի սևծովյան տարածաշրջան ճանապարհ, այսինքն՝ դեպի Վրաստան առնվազն և դեպի Սև ծով ու Եվրոպա: Իրանի համար Հայաստանն է այս ուղղությամբ առավել նախընտրելի, հուսալի և վստահելի գործընկեր, և պատահական չէ, որ Հասան Ռոհանին Հայաստանում հայտարարում է, որ Հայաստանն ու Իրանը պատկանում են միևնույն քաղաքակրթության:

Այսինքն՝ Հայաստանը Թեհրանի համար քաղաքակրթական ընդհանրության ճանապարհ է, իսկ այդ իմաստով Իրանն ունի հենց Եվրոպայի հետ քաղաքակրթական ընդհանրության հասնելու խնդիր, որ բխում է Իրանի զարգացման, աշխարհաքաղաքական դերակատարության աճից, անվտանգությունից:

Այս ամենը չի նշանակում, ո ԵՏՄ-ն, այլ շուկաները, այլ տարբերակները, որ առաջարկում է Հայաստանը, անպետք են կամ ավելորդ: Իրանը, իհարկե, կարող է գտնել որոշակի հետաքրքրություններ, մասնավորապես՝ ԵՏՄ մասով, եթե, իհարկե, ԵՏՄ-ում դեմ չլինեն դրան:

Խնդիրը, սակայն, այն է, որ Իրանը Հայաստանին բավական պարզ տեքստով ասել է գլխավորը՝ ինչ պետք է իրեն, իսկ Հայաստանը դեռևս մոտավոր պարզությամբ անգամ չի արձագանքում այդ գլխավորին: Սա է խնդիրը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: