Latest 10 episodes

Վիճակագրությունն ու Սերժ Սարգսյանի «խաղաթղթերի» տրցակը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության ընթացքի մասին տվյալներ, որոնք, մեղմ ասած, անմխիթար են: Հայաստանում տնտեսական անկումը շարունակվում է, իսկ տարեսկզբին սահմանած 2,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը լավագույն դեպքում կարող է լինել զրոյին մոտ կամ մի քիչ ավելի: Տարեսկզբի համեմատ տեղի է ունենում տնտեսության ակտիվության շարունակական անկում:

Այս ամենը, իհարկե, չենք կարող վերագրել նոր կառավարությանը, որը երկու-երեք ամսում չէր կարող էապես փոխել վիճակը: Դրա համար էլ Կարեն Կարապետյանը, իհարկե, նախապես ապահովագրվեց՝ հայտարարելով, թե Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է:

Սակայն միևնույն ժամանակ նոր կառավարությունը ուղիղ կրում է այդ վիճակի համար պատասխանատվությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի մատնանշել այդ ծանրության համար մեղավորներին: Մասնավորապես, եթե տարեսկզբին արձանագրվել է տնտեսական ակտիվության դինամիկ աճ, ի՞նչ է պատահել, որ այժմ տեղի է ունենում մի քանի ամիս շարունակվող անկում:

Այն, իհարկե, սկսվել էր դեռևս Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարումից, սակայն այժմ կառավարությունն այլ է, և եթե այլ չեն պատասխանատուները, այսինքն՝ չեն մատնանշվում նրանք և այն քայլերը, որոնց հետևանքով է տնտեսությունը հայտնվել ծանր վիճակում, ուրեմն պատասխանատու դառնում է նաև նոր կառավարությունը:

Խնդիրը չափազանց պարզ է՝ ո՞րն է նոր կառավարության նպատակը. օգնել հասարակությանը դուրս գալ տնտեսական բարդագույն վիճակից և կատարել ճեղքո՞ւմ, թե՞ օգնել այդ բարդ վիճակի համար պատասխանատուներին խուսափել պատասխանատվությունից, հասարակության առաջ իրենց արածի համար հաշիվ տալուց: Եթե կառավարության նպատակն առաջինն է, ապա առաջին քայլն էլ պետք է լինի մատնանշել, թե ինչ է տեղի ունեցել մինչ այժմ, տալ դրա քաղաքական գնահատականը, մատնանշել վրիպումներն ու սխալները: Որովհետև վերջին հաշվով, երբ վարչապետ էր նշանակվել Հովիկ Աբրահամյանը, զուտ կառավարման հռետորաբանության և քարոզչական տրամաբանության տեսանկյունից նա ոչնչով չէր զիջում Կարեն Կարապետյանին: Ավելին՝ եթե գնահատման չափանիշը դա է, ապա այստեղ նույնիսկ խնդիրը դառնում է ընդամենը ճաշակի հարց, մինչդեռ իրավիճակը պահանջում է քաղաքական հայեցակարգի լրջագույն փոփոխություն:

Ըստ այդմ, քանի դեռ այն չկա, քանի դեռ չկա նախորդ իրավիճակի քաղաքական գնահատական և բաց քննադատություն՝ ուղղված նախկին կառավարությանը, հանրությանն այլ բան չի մնում, քան ենթադրել, որ նոր կառավարության խնդիրը ընդամենը հին կառավարությանը ծածկելն է, տնտեսական ծանր իրավիճակի համար պատասխանատվությունից և հաշվետվությունից ազատելը:

Ընդ որում, սա արդեն անկախ այն բանից, թե ինչ կա Կարեն Կարապետյանի և նրա նախարարների մտքում, քանի որ եթե չի դրվում մատնանշած առաջին խնդիրը կամ նպատակը՝ պատասխանատվության և քաղաքական հայեցակարգի փոփոխության հարցը, ապա մյուս նպատակը ինքնաբերաբար դառնում է արդեն պատասխանատուներին ծածկելն ու նրանց հանրության առաջ հաշիվ տալուց զերծ պահելը, անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանն ուզո՞ւմ է դա, թե՞ ոչ:

Ընդ որում, բացառված չէ, որ դա ուզում է Սերժ Սարգսյանը, քանի որ Հովիկ Աբրահամյանին հանրության առաջ քաղաքական պատասխանատվությունից զերծ պահելը Սարգսյանի համար ունի կոնկրետ նպատակ՝ Աբրահամյանը դեռևս գտնվում է նրա խաղաթղթերի տրցակում, այդ պատճառով էլ Սարգսյանը հոգ է տանում նրան հանրային պատասխանատվությունից զերծ պահելու համար, քանի դեռ նա ենթակա է Սարգսյանի ծրագրերում վերագործարկման՝ որևէ մեծ կամ փոքր կարգավիճակով:

Չի բացառվում վերագործարկումը հենց Կարեն Կարապետյանի դեմ, իհարկե՝ ոչ թե կառավարության, այլ ՀՀԿ-ի շրջանակում:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: