Ծառուկյանի վերադարձը մշուշոտ է. ԲՀԿ-ականներն անորոշության մեջ են

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում։ Հայտարարություն այդ մասին գուցե այս տարի այլևս չհնչի։

Կիրակի՝ դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարեմուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քաղաքական հարցեր ընդհանրապես չեն արծարծվում։ Դեկտեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են և, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ծառուկյանը, ըստ երևույթին, մինչև այդ օրը չի ցանկանում վերադարձի մասին հայտարարությամբ լարում առաջացնել իր և իշխանության միջև։ Ռոբերտ Քոչարյանը ևս հրավիրվածների մեջ է, բայց հայտնի է, որ նա այս տարի ևս Ծառուկյանի հետ խիստ լարված հարաբերությունների պատճառով մերժել է հրավերը։

Մինչ Գագիկ Ծառուկյանը ծանրութեթև է անում՝ վերադառնալ քաղաքականություն, թե ոչ, ԲՀԿ-ի առանձին պատգամավորներ գաղտնի բանակցում են տարբեր քաղաքական ուժերի հետ նրանց ցուցակում հանգրվանելու համար։ Քանի որ եթե Ծառուկյանը վերջին պահին փոշմանի, հնարավոր է՝ նրանք հայտնվեն լուսանցքում։ Որոշ ներկա ու նախկին ԲՀԿ-ականներ բացատրում են, որ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն, չեն կարող հավերժ սպասել Ծառուկյանին։

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments