«Չենջերի» վրա «ռազբոյ» իրականացրած «բանդիտները» դատապարտվեցին 12-24 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումներ կատարած բանդայի, այսպես ասած՝ «Բանդա 2»-ի գործով դատական քննությունը, որը մոտ երկու տարի տևեց: Ծավալուն այս գործից դատական քննության ընթացքում մաս է առանձնացվել, որն ավարտվել է շատ ավելի վաղ:

Գործի ներկա մասով ամբաստանյալներն էին Ռաֆայել Հարոյանը,  Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանը, Կարեն Վարդանյանը: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանը տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատողների վրա հարձակվելու նպատակով ստեղծել ու անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրան Հովհաննիսյանին, իսկ հետագայում՝ Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով և փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբաշխմամբ՝ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտավորությունների շրջանակներում՝ Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատողների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում բանդայի անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել «Վինչեսթր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրան համապատասխան փամփուշտներ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ:

Բանդայի անդամները հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել են հարձակումներ կատարելու առավել նպաստավոր վայրեր:

Ըստ մեղադրանքի՝ բանդայի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ տուժողների առողջությանը ծանր վնաս հասցնելով:

Բանդայի  անդամներից՝ Կարեն Վարդանյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, կատարել է նաև սպանություն, որն ընդգրկված չի եղել մյուս անդամների դիտավորության մեջ, հետևաբար ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության մեղադրանք առաջադրված էր միայն Վարդանյանին:

Հրապարակվեց դատավճիռը:

Ռաֆայել Հարոյանը վերջին հաշվով դատապարտվեց 20 տարի ազատազրկման, Կարեն Վարդանյանը՝ 24 տարի ազատազրկման, Հայկ Կոջոյանը՝16 տարի ազատազրկման, Տիգրան Հովհաննիսյանը՝ 12 տարի 6 ամիս ազատազրկման:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...