Latest 10 episodes

Նոր կառավարության բաժնետերերը. Սամվել Կարապետյանն էլ միացավ

Հայաստանում փետրվարի 1-ից մոտավորապես երկու դրամով կնվազի էլեկտրաէներգիայի գինը: Այդ մասին որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այսպիսով, գազից հետո նվազում է նաև էլեկտրաէներգիայի գինը, ինչը նշանակում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնամուտից հետո, այսպես ասած, իր լուման բերում է ոչ միայն «Գազպրոմը», այլ նաև Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերն է:

Գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը գործնականում միակ շոշափելի ներդրումն է, իհարկե՝ ոչ ուղղակի, որ կատարվում է Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական քիչ թե շատ կայուն հենք, միաժամանակ նաև քիչ թե շատ շոշափելի հասարակական քարոզչական էֆեկտ ապահովելու համար: Նվազեցվում են թե՛ բնակչության, թե՛ բյուջեի, թե՛ տնտեսվարողների ծախսերը, ինչը նվազագույնն է, որ թեկուզ դանդաղ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է Կարեն Կարապետյանին:

Այսպիսով, աստիճանաբար ձևավորվում է կարծես թե նոր կառավարության, այսպես ասած, բաժնետերերի շրջանակ՝ «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա», ինչը գուցե հենց Կարեն Կարապետյանն է, Սամվել Կարապետյանը, նաև բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները, որոնք ևս կառավարության ձևավորումից հետո մոտավորապես 15 տոկոսով նվազեցրել են գինը, և ինչպես օրերս վարչապետի հետ հանդիպմանը բենզինի խոշոր ներկրողներից Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն:

Ի դեպ, զարմանալի էր, որ Կարեն Կարապետյանը այդ կապակցությամբ կարծես թե ոչինչ չասաց, մինչդեռ պետք է որ մտահոգիչ լինի, եթե որևէ տնտեսվարող գինը նվազեցնում է և աշխատում առանց օգուտի, որովհետև գինն ի վերջո տնտեսվարման ողջամիտ բաղադրիչներից մեկն է, և այն չպետք է լինի, իհարկե, ի վնաս սպառողի, սակայն միևնույն ժամանակ նաև չպետք է լինի ի վնաս տնտեսվարողի: Բաժնետերերի ցանկն ըստ երևույթին դեռևս ամբողջական չէ և գտնվում է ձևավորման փուլում:

Առավել հետաքրքրական է այն, թե որոնք են պայմանները, ինչ «գնով» են վաճառվում նոր կառավարության բաժնետոմսերը և ինչ տեսքով են դրանք արտահայտվում «ձեռք բերողների» համար: Դա ունենալու է քաղաքական իշխանության մեջ ներկայացվածությա՞ն տեսք, որ ստանում են նոր կառավարության «բաժնետերերը», թե՞ տնտեսական նոր քվոտաների: Թեև ավելի հավանական է շաղկապվածությունը, քանի որ Հայաստանում մեկը ենթադրում է մյուսի առկայությունը, և արժեքը ձևավորվում է երկուստեք, երկուսը մեկում տարբերակով:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments