Latest 10 episodes

Իշխանության սադրանքները յուրայինների նկատմամբ

Եթե Հայաստանում հասունացող նախընտրական իրավիճակը գնահատենք ներկայիս տրամաբանությամբ, ապա ակնհայտ է, որ առայժմ այսպես ասած՝ նորաձևություն թելադրում է իշխանությունը, քանի որ նախընտրական շրջանում առանձնապես ուշագրավ ինտրիգները գալիս են հենց իշխանության համակարգից: Ընդդիմության դաշտից առայժմ եղել է մեկ ուշագրավ նախաձեռնություն: Դա երեք կուսակցությունների միավորումն էր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն»: Հնարավոր է ընդդիմադիր դաշտից եկած նախաձեռնություն դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի հայտը, սակայն այն պարզապես շախմատ խաղալու առաջարկ էր Սերժ Սարգսյանին, այսինքն՝ այդ նախաձեռնությունը մեծապես կախված է Սերժ Սարգսյանի պատասխանից: Մնացյալ նախընտրական ինտրիգները ձևավորվում են իշխանության դաշտում՝ ՀՀԿ-ի ցուցակ, նոր վարչապետ, Սերժ Սարգսյանի մասնակցություն, Գագիկ Ծառուկյանի վերադարձ, Վարդան Օսկանյանի մուտքը քաղաքականություն:

Ակնհայտ է իշխանական նախաձեռնությունների առավելությունը: Եթե պահպանվի այս հարաբերակցությունը և տենդենցը, ապա նախընտրական գործընթացում իրավիճակ թելադրողը կլինի իշխանությունը: Սա ընդհանուր առմամբ բնորոշ կլինի հայաստանյան վերջին տարիների ներքաղաքական իրավիճակի տրամաբանությանը, որտեղ իշխանությունը միշտ էլ եղել է թելադրող դիրքերում: Ինչ որ իմաստով սա նաև բնական է այն տեսանկյունից, որ իշխանությունն է տնօրինում նյութական և տեղեկատվական ռեսուրսների մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը, ինչն էլ տալիս է անհամեմատ առավելություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սակայն, ընդդիմադիր դաշտն էլ դատապարտված է պարզապես գտնել այլընտրանքը ռեսուրսների անհավասարության այդ պայմաններում, առավել ևս, որ փոքր Հայաստանում այդ անհավասարությունը չեզոքացնելու, այդուհանդերձ, ավելի մեծ հնարավորություն կա, քան առավել լայն մասշտաբում ռեսուրսների անհավասարության պայմաններում:

Մյուս կողմից, սակայն, իշխանությունն իհարկե միայն լավ օրից չէ, որ թելադրող դիրքում է: Մեծ հաշվով, հատկանշական է, որ մինչև 2008 թվականը իշխանությունն ըստ էության հանդես չէր բերում առանձնապես մեծ նախաձեռնողականություն և հիմնականում արձագանքում էր ընդդիմադիր դաշտից եկող նախաձեռնություններին, այսպես ասած՝ գտնվում էր պատասխանողի դերում: Իրավիճակը փոխվեց 2006-ից, երբ իշխանության ներսից նախաձեռնվեց ԲՀԿ-ն, այն պարագայում, երբ ընդդիմադիր դաշտում ըստ էության ապատիկ իրավիճակ էր «Արդարություն» դաշինքի կազմալուծումից հետո: Իշխանությունն այդ իրավիճակում առավել ևս կարիք չուներ որևէ մանևրների, բայց դրանք սկսվեցին, ընդ որում մեծ թափով, ինչը պայմանավորված էր իհարկե իշխանության ներսում առաջացող շահերի բախումով:

Եվ այդ բախումն ըստ էության շարունակվում է արդեն մեկ տասնամյակ, իշխանությանը դնելով անընդհատ նախաձեռնությունների անհրաժեշտության առաջ, քանի որ դա ինչ որ իմաստով նաև գոլորշի բաց թողնելու տարբերակ է համակարգի ներսում լիցքերի անթույլատրելի կուտակում չառաջացնելու համար: Սակայն իշխանությանը հաջողվեց սեփական խնդիրները վերածել սեփական ներքաղաքական առավելության, հիմնականում ընդդիմադիր դաշտում իրողությունների և իրավիճակի տրանսֆորմացիայի ոչ համարժեք գնահատման հետևանքով: Իշխանությունն իր ներքին կառուցվածքով սկսել էր էապես փոխվել ու տրանսֆորմացվել, սակայն ընդդիմությունը շարունակում է իշխանությանը դիտարկել միևնույն պրիզմայով և չափորոշիչներով: Հենց դա թույլ տվեց իշխանությանը, համակարգին, գտնվելով ներքին բավական բարդ վիճակում, այդ բարդությունն «արտաքին», այսինքն՝ ներքաղաքական դաշտում վերածել սեփական առավելության և անընդհատ թելադրել ընդդիմությանը նոր իրավիճակներ, որոնց պետք է արձագանքել:

Եթե իշխանությունը մոտ մեկ տասնամյակ առաջ ի վիճակի էր արձագանքել ընդդիմության նախաձեռնություններին, լինել արձագանքողի դերում, քանի որ առավել ամբողջական էր և կուռ, ապա այժմ իշխանությունը չունի արձագանքելու հնարավորություններ, արդեն մոտ մեկ տասնամյակ և այդ իսկ պատճառով փորձում է անընդհատ արձագանքողի կարգավիճակ թելադրել ընդդիմադիր դաշտին, այդ թվում նաև իշխանական դաշտում յուրայինների նկատմամբ պարբերական զանազան սադրանքների ձևով: Դրա շնորհիվ համակարգը թելադրում է մի իրավիճակ, որտեղ արձագանքելու լիարժեք հնարավորություն այլևս չունի:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: