Latest 10 episodes

Օհանյան-Օսկանյան տանդեմն իրավունք չունի տանող ուժ դառնալ, դրոշակ վերցնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

– Պարոն Մակեյան, օրեր առաջ հայտնի դարձավ մեկ դաշինքի ձևավորման մասին՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղպայմանագիր»: Հետևելով առհասարակ ներքաղաքական զարգացումներին, ի՞նչ տպավորություն ունեք, այս դաշինքը կենսունակ կլինի՞:

– Նորմալ եմ գնահատում ցանկացած միավորում: Հայաստանի պարագայում միավորումները ապագա չունեն: Ընտրական համակարգը գոյություն չունի, գործում է ընտրակեղծիքի համակարգ, որի դեմ, որևէ քաղաքական ուժ չի կարողանում պայքարել: Հիմա կա հնարավորություն: 2017 թվականին, փաստորեն, համատեղվում է երկու ընտրություն և մենք շանս ունենք կանխելու քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը: Դրա համար կարծում եմ՝ Հայաստանում պետք է ձևավորվի մի միավորում, որտեղ պետք է կողքի դրվեն բոլոր անձնական ամբիցիաները, գաղափարախոսական տարաձայնությունները, աշխարհաքաղաքական ուղվածությունները և ստացվի մի մեծ միավորում: Դա արդեն դժվար է, որովհետև տարիների ընթացքում վարչախումբը մեկուսացրել է քաղաքական ուժերին՝ ընդդիմադիրներին փոշիացրել են, բայց այդ հնարավորությունը կա: Հասարակությունը 95 տոկոսով այս վարչախմբին թշնամական է վերաբերվում: Եթե քաղաքական ուժերը կարողանան համախմբվել, ապա կկարողանանք: Հակառակ դեպքում՝ մի միավորում արդեն ձևավորվել է, մյուսն էլ արդեն սաղմնավորվում է։

– Ձեր նշած միավորումն արդյո՞ք իրատեսական է: Եթե այդ ուժերը չեն կիսում նույն գաղափարախոսությունը, ապա շատ արագ կփլուզվի այդ դաշինքը: Ստացվում է՝ միավորվում են պարզապես միավորվելու համար՝ անգամ նախկինում իշխանություններին ծառայող ուժերը:

– Ձեր հարցադրումը դասական իմաստով ճիշտ է: Համախմբումները պետք է գաղափարական, աշխարհաքաղաքական մոտեցումներով լինեն: Բայց Հայաստանում դա հնարավոր չէ, և որևէ արդյունք չի տա: Հիմա, երբ, օրինակ՝ ձևավորված դաշինքը նոր համախոհներ փնտրի՝ ավելի ճիշտ կլինի: Մեծ հարց պետք է դրվի՝ կանխել ընտրակեղծիքի մեքենան, հեռացնել վարչախմբին: Հետո ամեն մեկը թող իր ուղությունը տանի՝ աշխարհաքաղաքական և այլ: Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե Հայաստանում գործեր գոնե մի քանի տոկոսանոց ընտրական համակարգ: Հիմա Հայաստանում զրոյական համակարգ է:

– Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հետ ինչպես՞ է հնարավոր լայն համախմբում ապահովել: Չէ՞ որ վերջին երկու գործիչները իմ թվարկածներից հասարկության աչքերում երևում են որպես Մարտի մեկի պատասխանատուներ: Նրանց հետ ինչպե՞ս գործակցել:

– Մարտի մեկի հետ կապված միանշանակ կիսում եմ ձեր տեսակետը, որ Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը հիմնական խաղացողներն են եղել: Սեյրան Օհանյանը փողոցներում մարդաորս էր կազմակերպել, իսկ արտաքին աշխարհում ստախոսությամբ էր զբաղված Օսկանյանը: Ես չեմ ուզում գնահատել ազնիվ են, թե ոչ: Հիմա դուրս են եկել, իրենք լավ գիտեն այդ համակարգը: Իրենք իրավունք չունեն տանող ուժ դառնալ, դրոշակ վերցնել: Կարող են իրենց հնարավորությունների չափով աջակցել իմ նշած միավորմանը: Նրանց կարելի է ժամականավոր համաներում անել, փորձաշրջան անցնեն, որ ապացուցեն, որ իրենց ասածն ու գործնականը համընկնում է : Հիմա եթե մենք բոլորին փորձենք քավության նոխազ դարձնենք, տակը բան չի մնա, բոլորի վրա մի բան կգտնենք: Եթե իրենք որպես շարքային զինվոր լինեն՝ իրենց ներկայությունը չի խոչընդոտի:

– Իսկ անձամբ Ձեր մասով որոշում ունե՞ք որևէ մեկին սատարելու: Քննարկումներ տանո՞ւմ եք որևէ ուժի հետ: Թե՞ հնարավոր է նաև բոյկոտեք «Նոր Հայաստան»-ի գործընկերոջ նման:

– Մեր կուսակցությունը հոկտեմբերին կայացած քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել աջակցել այն ուժին, որի գործունեությունը կնպաստի իշխանափոխությանը: Իսկ դաշինքներ, որոնք խնդիրներ ունեն մասնակցել ընտրության, մանդատ ստանալ և տեղ ունենալ խորհրդարանում՝ ապա ոչ: Ուժային կենտրոն պետք է տեսնի հանրությունը, որ դուրս գա փողոց: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին սիրելո՞վ դուրս եկան փողոց, տեսան ուժային կենտրոն կա՝ դուրս եկան: Հիմա նույն բանը պետք է արվի, հո հեծանիվ չե՞նք հայտնագործում:

Բոյկոտի մասով էլ նշել եմ՝ իմաստ կունենա, երբ ակտիվ բոյկոտ կլինի: Չնայած 2005-ին հանրաքվեն ակտիվ բոյկոտով անցավ՝ էլի թվեր նկարեցին: Հիմա բոյկոտի իմաստը ո՞րն է, որ ՀՀԿ-ն ունի, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, ՀԱԿ-ը գնում են՝ էլ ի՞նչ բոյկոտ: Կասեն՝ նրանք ովքեր չեն մասնակցում՝ լուսանցքային ուժեր են:

Today's most read news !
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Աշոտ Տեր-Մաթեւոսյանի 32-ամյակի ինտրիգները
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • «Գաի պոստ»-ի մոտ Range Rover-ի վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
Comments

Name: