Latest 10 episodes

Կարեն Կարապետյանի հարյուր օրվա մենությունը

Լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Մի սահմանագիծ, որը համարվում է բարձրաստիճան պաշտոնյաների համար խորհրդանշական մի քննաշրջան, նրանց պաշտոնամուտի, այսպես ասած, «կարանտին», որից հետո հանրությունը գնահատում է նախնական արդյունքները:

Ինչպես գնահատել Կարեն Կարապետյանի հարյուրօրյա վարչապետության նախնական արդյունքը: Մեծ հաշվով՝ արդյունք չկա, որպեսզի այն գնահատվի լավ, վատ կամ բավարար: Երևի շատերը կասեն, որ եթե չկա վատ արդյունք, դա արդեն իսկ լավ է՝ ավելի լավ է արդյունք չլինի, քան լինի վատ արդյունք: Քննարկելու բան է՝ հատկապես եթե նկատի ունենանք այն, որ Կարեն Կարապետյանը ժառանգել է իսկապես ծանր վիճակում գտնվող տնտեսություն, և այդ տնտեսության անկումը կասեցնելն իսկ արդեն կարող է մեծ բան լինել:

Մյուս կողմից՝ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի հայտնվելը ուղեկցվեց մի բավական խորամանկ հնարքով՝ Հայաստանում իրավիճակը հնարավորինս պատկերավոր կերպով ներկայացվեց որպես աղետալի: Այն, որ իրավիճակը իսկապես ծանր էր և է՝ կասկած չկա, սակայն ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանի նշանակումն ուղեկցվեց բավական նուրբ քարոզչական հնարքով, որի նպատակը իրավիճակի վերաբերյալ հանրային գնահատականի հնարավորինս իջեցումն էր:

Բանն այն է, որ դրա միջոցով ձևավորվում էր հանրային սպասումներից Կարեն Կարապետյանի որոշակի պաշտպանիչ շերտ: Որքան հնարավոր է վատ ներկայացնելով իրավիճակը՝ ձևավորվեց մի միջավայր, երբ Կարեն Կարապետյանից հնարավորինս արագ փոփոխության պահանջները հնարավորինս մեղմվեցին՝ այդպիսով նրան տալով մանևրի հնարավորություն:

100 օր նա, ըստ էության, մանևրում է: Բայց հասարակության առաջ, բիզնեսի առաջ՝ հատկապես փոքր ու միջին, որովհետև խոշոր բիզնեսի և դրա տանիք հանդիսացող ՀՀԿ-ի առաջ Կարեն Կարապետյանին չհաջողվեց մանևրել, և նա իր «տեխնոկրատ-մենեջերների» անբասիր ներկայացած թիմով անդամակցեց, մեղմ ասած, «բասիր» վարկանիշով ՀՀԿ-ին:

Սա թերևս Կարեն Կարապետյանի 100-օրյա պաշտոնավարման ամենանշանակալի քայլն էր, որը, սակայն, կապ չունի հասարակության և պետության շաերի հետ: Այդ քայլը կապ ունի կա՛մ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի հետ, որով նա Կարեն Կարապետյանին փորձելու է դարձնել ՀՀԿ-ում, այսպես ասած, ֆիլտր, որով մաքրելով միջավայրը՝ վերջում կփոխի այն՝ արդեն մաքուր միջավայրում հավակնելով նախագահի պաշտոնից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը, կա՛մ Կարեն Կարապետյանը կփորձի իր կուսակցական կարգավիճակով ամրապնդել իշխանության մեջ իր դիրքերը:

Իրականում Կարապետյանի հարյուր օրը երևի թե հարկ կլինի հաշվել միայն դրանից հետո, քանի որ առանց այդ դիրքերի ամրացման, նույնիսկ նախ և առաջ հենց ձևավորման՝ խոսել կարելի է վարչապետի պաշտոնում ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի 100 օրվա մասին՝ 2018 թվականից հետո:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments