Օդում կախված Հայաստանը

Հայաստանի շուրջ կյանքը փոթորկվում է, այդ թվում և՝ Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցերում, և հարցերում, որոնք անմիջապես Հայաստանի հետ կապ չունեն, սակայն անխուսափելիորեն ազդեցություն ունեն տարածաշրջանի, հետևաբար նաև Հայաստանի հետագա ընթացքի վրա: Աշխարհաքաղաքական գործընթացները այնքան արագ են զարգանում, այնքան դինամիկ են փոխվում, որ դրանց թվարկման դեպքում անգամ հերթականությունը կամ ցանկը մի քանի ժամ անց կարող է հնանալ: Այս շշմեցնող դինամիկայի պայմաններում ի՞նչ է կատարվում Հայաստանում:

Այս պայմաններում Հայաստանն առաջիկա ԱԺ ընտրություններով փորձ է անում իշխանության վերաբաժանման հարց լուծել՝ հետագա առնվազն տասնամյակի համար: Ովքեր այս հարցում ակնկալիքներ ունեն, բացահայտ կամ քողարկված միացել են իշխանությանը:

Հայաստանում տեղի է ունենում հասարակական-քաղաքական ընդդիմադիր ներուժի համախմբում։ Այդ համախմբումը պետք է իշխանությունից պահանջի անել այն, ինչ պետք է Հայաստանին, թեկուզ պետք եղածներից մեկը՝ մի քայլ, մի գործողություն, մի նախաձեռնություն: Սակայն, սրա փոխարեն, իշխանությունները Հայաստանում հանուն իրենց անվտանգության և, այսպես ասած, անխոցելիության անում են այն, ինչ Հայաստանին բացարձակապես պետք չէ, իսկ այդ գործընթացի ընդդիմախոսներն էլ համախմբվում են իշխանություններին ոչ թե պետք եղածն անել տալու համար, այլ պետք չեղածը չանելու պահանջ ներկայացնելու համար:

Սա առնվազն տարօրինակ ոչ ադեկվատություն է, որովհետև Հայաստանի համար արագընթաց այս ժամանակահատվածներում վայրկյան առաջ կարևոր է անել այն, ինչ անհրաժեշտ է: Որովհետև պետք չեղածը չանելով, միևնույն է, իրավիճակը չի փոխվում, այն առավելագույնը մնում է նույնը: Հայաստանում պետք է իրավիճակ փոխել, ըստ այդմ՝ ներկայացնել իշխանություններին իրավիճակը փոխելուն միտված պահանջներ, հանդես բերել նախաձեռնություններ, ցույց տալ անելիքը, պահանջել քայլեր, որոնց կարիքը կա, ռեսուրսները մոբիլիզացնել՝ այդ պահանջերին հասնելու համար, իշխանությանը այդ քայլերը հաջորդաբար պարտադրելու համար:

Սրա բացակայությունն է այսօր Հայաստանի ներքաղաքական զարգացումների պարադոքսը: Այս պարադոքսալ իրողությունը Հայաստանը կախել է օդում: Ե՛վ իշխանությունների, և՛ թե նրանց նախաձեռնությանը դեմ հանդես եկող, նաև այդ դիրքորոշմամբ քաղաքական ընդդիմության առնվազն ներկայիս ժամանակահատվածի առանցք ձևավորելու հայտ ներկայացնող ուժերի գործողությունները հավասարապես դարձել են ոչ ադեկվատ Հայաստանի մարտահրավերների հանդեպ՝ և՛ արագության, և՛ բովանդակության առումով:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: