Վարչապետի հարցադրումը սխալ է. Սփյուռքն այլ մտահոգություն ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը:

– Պարոն Չոլաքյան, ՀԲԸՄ-ում կայացած ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց Սփյուռքի, Սփյուռքն առանց Հայաստանի՝ ոչ: Սա բուռն արձագանք է գտել Սփյուռքում, մասնավորապես՝ Ձեր պարբերականում Զ. Տասնապետյանը «Սփյուռքի պոռթկումը» հոդվածով էր հանդես եկել: Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ գնահատականի վերաբերյալ:

-Սկզբունքորեն կարծում եմ, որ այդպիսի հարցադրումն անտեղի է, որովհետև այսօր  ամենաէական հարցն այն է, որ Հայաստանը պետք է կարողանա Հայաստանի անկախությունը պահպանել, որովհետև այսօր, երբ լայնածավալ արտագաղթ է տեղի ունենում, անտեղի է այդպիսի հարցադրումներ անել, որ Սփյուռքը չի կարող առանց Հայաստանի գոյատևել կամ Հայաստանն առանց Սփյուռքի կկարողանա գոյատևել, որովհետև այսօր մեզ համար էական հարց է Հայաստանի անկախության պահպանումը, մասնավորապես հայաստանաբնակ ժողովրդի՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավատ ունենալը: Մեզ համար ամենակարևոր հարցը դա է, որովհետև եթե այդ հավատը գոյություն չունի, լինի Սփյուռք, Եվրամիություն և այլն, բոլոր արտաքին կառույցները, որոնք կարող են Հայաստանի հետ առևտրային, դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ամենակարևորն այն է, որ ժողովուրդը հավատ ունենա իր կառավարության, իր հայրենիքի հանդեպ: Եվ հոդվածագիրը անդրադարձ էր կատարել այդ հարցերին:

-Իսկ ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության 100 օրը, արդյո՞ք Դուք Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ զգո՞ւմ եք:

-Գիտեք, քանի որ Հայաստանում չենք ապրում, չենք կարող գնահատել, բայց ապրում ենք այն հույսով, որ այս կառավարությունը պետք է կարողանա լուրջ քայլեր անել, և ամենամեծ խնդիրը տնտեսական զարգացումը, ներդրումներ ձեռք բերելը չէ: Գիտեք, երբ աշխարհում,- երրորդ աշխարհի երկրները նկատի ունեմ,- տնտեսական բարգավաճում կա, բայց քաղաքական ճնշումներ կան, ժողովրդավարության պակաս կա, միշտ խոցելի են այդ երկրները:  Հայաստանն էլ այդպիսի վիճակի մեջ է. այն է՝ տնտեսական զարգացում եթե տեղի ունենա, առանց ժողովրդավարական կարգեր մեջտեղ բերելու, հատկապես՝ երբ այնպիսի պետություն է, որտեղ Սահմանադրությունն է այդպես պահանջում, որովհետև կան նաև երկրներ, որոնց Սահմանադրության մեջ գրված է, որ միակուսակցական պետություն է, իսկ Հայաստանի Սահմանադրության մեջ ընդունված է, որ ՀՀ-ն բազմակուսակցական երկիր է և ժողովրդավարական հարաբերություններ են. պետք է մնալ այդ սահմաններում, հարգել և բացառել ընտրակեղծիքները և բոլոր այն միջոցները, որոնք որդեգրել են, որ շրջանցվի ժողովրդավարության հանգամանքը, և զավթեն իշխանությունը, տարբեր ձևերով իշխանության գլուխ մնան, բոլոր այդ երևույթները խանգարում են նաև ներդրումներին, նաև ժողովրդի վստահությանը հայրենիքի հանդեպ և նաև Սփյուռքի վստահությանը հայրենիքի հանդեպ:

–Կարծում եք, որ ներդրումներ, այնուամենայիվ, չեն լինի Սփյուռքից, որովհետև վստահություն չկա նաև Կարեն Կարապետյանի կառավարությա՞ն հանդեպ:

-Կարեն Կարապետյանն այսօր առավելություն ունի այն իմաստով, որ կարողացավ առաջին օրից մի շարք նորություններ բերել մինչև հիմա եղած կառավարությունների գործելակերպի մեջ, նաև կարողացավ Սյունիքի մարզպետին աշխատանքից հեռացնել, կարողացավ մի քանի նախարարություններում նոր ղեկավար անձանց նշանակել: Կարեն Կարապետյանը որոշ նորություններ բերեց, և դա մեզ մեծ հույս ներշնչեց: Հուսով եմ, որ կկարողանա նաև պարտադրել, որ ընտրությունները կանոնավոր և ժողորդավար ձևով անցնեն: Եթե այդ քայլը հաջողվի, և եթե լինի իշխանափոխություն, նոր վարչապետ, նոր ընտրություններ, նոր խորհրդարանական խմբեր մեջտեղ գան, որոնք ժողովրդավարական հիմունքների վրա են ստեղծված, այն էլ մենք գիտենք, որ այո, ժողորդավարությունը և ընդհանրապես սահմանադրական կարգը հարգված է և պետք է Հայաստանը կարողանա նոր թափով լծվել, և նաև արտասահմանի բոլոր ներդրողներին սիրաշահել՝ հավատ և հույս ներշնչելով: Բայց վեցամսյա պայմանական ժամանակ է տրված նրան, և չենք կարող կանխակալ դիրքորոշումներ կամ կարծիքներ ունենալ, կամ գաղափար ունենալ՝ պիտի հաջողվի, թե՝ ոչ: Բնականաբար վեց ամիսը շուտով կանցնի, բայց ինձ համար հիմնական քայլը ընտրություններն են, եթե ընտրություններն իսկապես հաջող անցնեն՝ ժողովրդավարական հիմքերի վրա, այն ժամանակ կարող ենք նրա նկատմամբ ավելի մեծ հավատ ունենալ և հույս ունենալ, որ որևէ բան ընդհանրապես վարչակարգի մեջ կարող է փոխվել:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...