Latest 10 episodes

Մոլդովայից Հայաստան տեղափոխված 25-ամյա գնչուն դատապարտվել է անչափահաս գնչուհու հետ ամուսնանալու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսանդր Պլեշկոյի գործի դատական քննությունը:

25-ամյա Ալեքսանդրը ծնվել է Մոլդովայում, նա Մոլդովայի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ գնչու:

Ալեքսանդրի ընտանիքը Մոլդովայից Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին: Ընտանիքով Հայաստան են տեղափոխվել նաև Ալեքսանդրենց հարևանները: Այդ ընտանիքում մեծացող Վասիլինայի հետ Ալեքսանդրը մտերմություն է արել դեռ մանկուց:  2000 թվականի ապրիլին ծնված Վասիլինան նույնպես ազգությամբ գնչու է:

Ալեքսանդրի ընտանիքն ապրել է Երևանի Իսակովի պողոտայում գործող «Ուրարտու» հյուրանոցում:

Վասիլինայի ընտանիքը բնակություն է հաստատել Փարաքարում:

Հայաստանում գնչու Ալեքսանդրը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 15 տարեկան գնչուհու՝ Վասիլինայի հետ: Նորապսակները սկզբում ապրել են «Ուրարտու» հյուրանոցում, ապա տեղափոխվել են Փարաքար:

2016 թվականի մարտին Վասիլինան իրեն վատ է զգացել, նրան տարել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ 15-ամյա գնչուհին 7-8 շաբաթական հղիություն  ունի: Ապրիլին նա վիժել է:

Ալեքսանդր Պլեշկոյին մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով:

Դատարանում Ալեքսանդրն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Մոլդովայում ինքն ու Վասիլինան ապրել են հարևանությամբ: Երբ Վասիլինան 12 տարեկան է դարձել, իրենք սկսել են ընկերություն անել: Հետո իրենց ընտանիքները՝ սկզբում՝ Վասիլինայի, հետո՝ իր ընտանիքը, տեղափոխվել են Հայաստան: Ինքն ու Վասիլինան որոշել են ամուսնանալ:

2015 թվականի հուլիսին, իմանալով, որ Վասիլինան դեռ 15 տարեկան է, ինքը, լինելով 24 տարեկան, ամուսնացել է նրա հետ:  Հայաստանի օրենքով չի թույլատրվում, բայց գնչուների սովորույթներով՝ թույլատրվում է ամուսնանալ անչափահաս տարիքում:

Իրենք սկզբում ապրել են «Ուրարտու» հյուրանոցում, հետո տեղափոխվել են Փարաքար, ապրել են Վասիլինայի ընտանիքի հետ: Վասիլինան հղիացել է, սակայն հետո վիժել է…

Դատարանը Ալեքսանդր Պլեշկոյին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին 3-րդ կետերով:

Ալեքսանդրը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: