Աղբի մեջ թաթախված պախանների երկիրը

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե որևէ նորմալ, քաղաքակիրթ երկրում հայտնի դառնար, որ մայրաքաղաքի քաղաքապետարանն, օրինակ, միլիոնավոր դրամների է ծախս է արել ինչ-որ կոնյակ գնելու համար, միլիոնավոր դրամ են ծախսել կոնյակի բաժակների համար:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ այդ երկրում, եթե լինեին բազմաթիվ անտուն ընտանիքներ, սոված երեխաներ, հիվանդներ, օրվա հացի, հագուստի, մարդկային կենսապայմանների կարիք ունեցողներ: Այդ երկրում կլիներ սոցիալական պայթյուն, որը մարելու համար իշխող կուսակցությունը առնվազն ստիպված կլիներ ներողություն խնդրել և բացատրություն տալ: Առավել կայացած երկրներում քաղաքապետն ուղղակի հրաժարական կտար իր պաշտոնից:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե աղքատության այդ պայմաններում ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային միլիոնավոր դոլարների ծախսերը օրենքով դառնար պետական գաղտնիք։ Երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագագհը ստիպված կլինեին առնվազն ներողություն խնդրել այն մանուկներից, ովքեր ապրում են առնետների ու միջատների հետ կողք կողքի, քնում նրանց հետ միևնույն սենյակում ու մահճակալում: Իսկ այդպիսի երեխաներ Հայաստանում շատ կան: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե մի քանի բնակարանի գնով ձեռք բերվեին ծառայողական ավտոմեքենաներ Քննչական կոմիտեի նախագահի, ոստիկանության, ԱԺ նախագահի համար:

Իհարկե, մենք բոլորս որևէ բան չենք էլ պատկերացնում, քանի որ պատկերացնելու ոչինչ չկա՝ մեր բոլորի աչքի առաջ է այն երկրների ճակատագիրն ու զարգացման աստիճանը, որտեղ այդպիսի բաները հանրային աչալուրջ հսկողության ներքո են, և որտեղ ընտրական ինստիտուտն է աշխատում, և մեր աչքի առաջ են այն երկրների ճակատագրերը, որտեղ այդ ամենը գոյություն չունի: Ցավոք, մենք այդօրինակ երկրի ճակատագրերը ոչ միայն տեսնում ենք, այլ ուղղակի զգում ենք մեր մաշկի վրա:

Եթե Հայաստանում գոյություն ունենար ընտրական մեխանիզմ, ապա միլիոնները քամուն, իսկ ավելի ճիշտ սեփական հարմարավետությանը, սեփական քիմքին տալու փոխարեն, Հայաստանի պետական և տեղական կառավարման տարբեր մարմինների ղեկավարները նախ կմտածեին, մտածելուց հետո պարզապես կգիտակցեին, որ աղքատության ահռելի խնդիրներ ունեցող երկրում ամեն մի լուման կարևոր է, ամեն մի լուման կենսական է տասնյակ հազարավոր քաղաքացիների, մանուկների համար:

Չընտրվելու, հասարակական կարծիքի պախարակմանը ենթարկվելու վախը նրանց կստիպեր գնալ այդ ճանապարհով: Սակայն գուցե թե խնդիրը ոչ թե ընտրական ինստիտուտի բացակայությունն է, այլ հենց մտածելու կարողության բացակայությունը: Միգուցե ոչինչ ի զորու չէ ստիպել այդ մարդկանց մտածել, որ հացի կարիք ունեցող մանուկների ու քաղաքացիների բազմության պայմաններում, նմանօրինակ թոշակառուների պայմաններում, սահմաններում ցրտին, մթին իրենց կյանքը վտանգելու գնով հազար ու մի կարիք ունեցող զինվորների առկայության պարագայում, նրանց իրենց տներում սպասող աղքատ ընտանիքների առկայության պայմաններում, մեղմ ասած, բարոյական չեն նմանօրինակ ծախսերը:

Միգուցե խնդիը այստե՞ղ է: Չէ՞ որ չափազանց տեսանելի է երկրում աղքատությունն ու ընչազրկությունը` այդ ամենն անգամ կառավարական պատուհաններից կամ ծառայողական մեքենաներից չնկատելու համար:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments