Օլիգարխիայի «բնական» իմունիտետը

Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել: Իր պաշտոնը 100 օր առաջ ստանձնած վարչապետն էլ օրինակ կողմ է միայն, այսպես ասած, բնական մենաշնորհներին։ Նա դեմ է միայն «անբնական մենաշնորհներին»։ Շատերն այդ հայտարարությանը վերաբերվում են թերահավատորեն, ասելով, թե իրականում իշխանությունը միայն խոսում է, իսկ մենաշնորհները ծաղկում են ու բարգավաճում: Ընդ որում, արդարացիորեն նշվում է, որ իշխանությունը սկզբունքորեն չի կարող պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրանցից է կախված իր ճակատագիրը: Այսինքն, եթե իշխանությունն ինքը, այսինքն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք այդ մենաշնորհատերերը չեն, ապա առնվազն կախված են այդ մենաշնորհատերերից, որովհետև նրանց ջոկատներն են կեղծում ընտրություններն ու ահաբեկում քաղաքացիներին, ապահովելով իշխանության վերարտադրություն:

Այս ամենն իհարկե ճիշտ է, բայց խնդիրն ունի նաև հակառակ կողմ բավական հետաքրքրական մի նրբերանգով: Բանն այն է, որ իշխանությունը կարող է իսկապես պայքարել մենաշնորհների դեմ և անել այնպես, որ ասենք տնտեսության մեջ իսկապես ստեղծվեն հավասար մրցակցության պայմաններ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այդպիսի բան ըստ էության ուղղակի հնարավոր չէ, քանի որ Հայաստանում մինչ այդ մենաշնորհների և օլիգոպոլիաների շրջանում այնպիսի անհավասար բաժանում, նյութական միջոցների այնպիսի բևեռացում և մի խումբ մարդկանց ձեռքին դրանց գերկենտրոնացում է տեղի ունեցել, որ հավասար մրցակցային պայմաններում որևէ մեկը, այդ թվում է վարչապետ Կարեն Կարապետյանը հազիվ թե կարողանա մրցակցել այդ մարդկանց հետ:

Այսինքն, որևէ մեկը հազիվ թե կարողանա մրցակցության մեջ մտնել գերհարստացած օլիգարխների հետ, եթե անգամ հենց վաղը նրանց արգելվի մենատիրություն կամ օլիգոպոլիա տնօրինել: Հետևաբար, Հայաստանում պետք է նաև ինչ որ կերպ լուծում տալ միջոցների, կապիտալի գերկենտրոնացվածության խնդրին, եթե ուզում ենք, որ երկրում իրապես հաստատվի ազատ մրցակցային միջավայր և տնտեսությունը դուրս գա մի խումբ մարդկանց բռից: Այլապես, ամենևին զարմանալի չի լինի, եթե իշխանությունն իրապես գործուն մեխանիզմներով փորձի կանխարգելել մենաշնորհներն ու օլիգոպոլիաները: Նրանք արդեն այնքան են կուտակել, որ արդեն հավասար, բնական, իրավահավասար պայմաններում նրանց գրեթե ոչ մի վտանգ չի սպառնում, համենայն դեպս մոտ տասնամյակների հեռանկարով: Նրանք արդեն «բնական» իմունիտետ են ձեռք բերել իրենց մոտ կապիտալի գերկենտրոնացվածության շնորհիվ, և եթե մրցակցություն լինի, ապա միայն իրենց իսկ միջև:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: