«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի փաստաբանն ահազանգում է

«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.

«Այսօր՝ 25.12.2016թ., կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար, իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երևի մոռանում են, որ դա հիվանդանոց է, և այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետևաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում:

Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա և որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռևս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվում: Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլեր պետության կողմից, որոնք ուղղված են Հովհաննես Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ»:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: