Սպանություն Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:

Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած հրազենային վնասվածքները տեղեկայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4.0 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ։ Գործով մեղադրյալ, 27-ամյա Բաղդասարյանը, նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակի գտնվելու վայրը եւ նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որի միջոցով արձակված կրակոցների հետեւանքով 56-ամյա տղամարդը մահացել էր։

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
  • Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել
Comments

Name: