Ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 2 զոհ, 3 տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 25-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 72-րդ կմ-ին բախվել են ВАЗ-2107 մակնիշի 31 SL 056 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Մ. Ե.) և Volkswagen Passat մակնիշի 35 AT 480 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Ա. Խ.) ավտոմեքենաները:

Փրկարարները ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել ուղևոր 1964 թ. ծնված Թ. Կ. Ի-ին, վարորդին և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ս. Ե.-ի դին, իսկ Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդին և ուղևոր՝ 1954 թ. ծնված Թ. Ա.-ին, վերջինս հոսպիտալացումից հետո Թալինի ԲԿ-ում մահացել է:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: