Latest 10 episodes

Սերժը դատապարտվել է «Օդնոկլասնիկի»-ում սեքսի առաջարկներ և պոռնո նկարներ տարածելու համար

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Սերժ Ա.-ի գործի դատական քննությունը:

19-ամյա ուսանող Սերժ Ա.-ն, ըստ դատական ակտի, 2016 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր սեռական հարաբերություններ ունենալու համար զուգընկերուհիներ գտնելու նպատակով «Օդնոկլասնիկի» կայքում բացել է անձնական էջ:

Այդ էջում տեղադրել ու մյուս օգտատերերին հասանելի ձևով տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր՝ լուսանկարներ: Սերժը նաև անձնական էջից հաղորդագրություններ է ուղարկել տարբեր օգտատերերի՝ պոռնկագրական բնույթի նյութեր և լուսանկարներ ուղարկելով նրանց, առաջարկելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Այս արարքի համար 19-ամյա ուսանողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Սերժ Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին:

Նա հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին «Օդնոկլասնիկի» կայքում անձնական էջ է բացել, դրա միջոցով փորձել է ծանոթություններ հաստատել այլ անձանց հետ, նրանց հետ պայմանավորվել ու սեռական հարաբերություններ ունենալ:

Ինքը սեռական հարաբերությունների պահեր պատկերող լուսանկարներ է տեղադրել իր անձնական էջում: Տվյալ էջի իր ընկերների ցուցակում ավելացրել է նոր ընկերների, ու նրանց բոլորին հասանելի է դարձրել իր տեղադրած լուսանկարները:

Այդ անձնական էջն ինքն օգտագործել է մի քանի ամիս՝ մինչև սեպտեմբեր: Այդ ընթացքում մի քանի օգտատերերի հետ շփվել է նաև հաղորդագրությունների միջոցով, նրանց այդ եղանակով ևս ուղարկել է վերը հիշատակված լուսանկարներից, ինչպես նաև սեռական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, որպեսզի նրանց նախապատրաստի՝ իր հետ սեռական հարաբերություններ ունենալուն:

Սակայն իր էջ այցելած կամ իր ընկերների ցուցակում ավելացված օգտատերերից ոչ մեկին իրականում ինքը չի ճանաչել, ոչ մեկի հետ չի հանդիպել, սեռական հարաբերություններ իրականումնրանց հետ չի ունեցել:  Իսկ իր անձնական էջը արգելափակվել է սոցիալական կայքի կողմից:

Ամբաստանյալը զղջացել է կատարածի համար, նշել է, որ չի իմացել, թե իր կատարածը հանցավոր արարք է… Միայն թե օրենքի չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից…

Մշակութաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության ներկայացված լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներ են:

Դատարանը հաշվի է առել, որ Սերժ Ա.-ն երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել:

Սերժին տրված բնութագրի մեջ նշված է, որ նա խելացի, ազնիվ անձնավորություն է, ոչ մի վատ արարք չի նկատվել նրա կողմից, աշխատասեր է, սիրված է  համայնքի բնակիչների կողմից:

Սերժ Ա.-ին մեղսագրված արարքը դասվում է դիտավորությամբ կատարվող ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ից 400-ապատիկի չափով, կալանք՝ մինչև 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ 2 տարի ժամկետով:

Ընդհանուր իրավասության դատարանը Սերժ Ա.-ին մեղավոր է ճանաչել պոռնկագրական բնույթի նյութեր հրապարակելու, տարածելու համար և դատապարտել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments