Էրդողանը 2016 թվականին 22 այց է կատարել աշխարհի 20 երկրներ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2016 թվականին 22 այց է կատարել աշխարհի 20 երկրներ, բանակցություններ է վարել 37 երկրների ղեկավարների հետ և ընդունել է 15 երկրների վարչապետների։

Ընդգծվում է, որ ընթացիկ տարում Էրդողանը շարունակել է իր ակտիվ գործունեությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտերկրում։ Նա 31 այց է կատարել երկրի 24 նահանգներ։

Այդպիսով՝ 2014 թվականի օգոստոսից, երբ նա ընտրվեց երկրի նախագահի պաշտոնում, երկրի ներսում արդեն իսկ կատարել է 100 ներքին այց։ Տարեսկզբից Անկարայի նախագահական համալիրում Թուրքիայի նախագահի անունից կազմակերպվել է 836 հանդիպում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 9880 մարդ։

Թուրքիայի նախագահը բանակցել է նաև միջազգային կազմակերպությունների 8 ղեկավարների հետ։ Տարեսկզբից 40 երկրների դեսպաններ Թուրքիայի նախագահին են հանձնել իրենց հավատարմագրերը։

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: