Latest 10 episodes

Թրամփը բացառել է ընտրություններում Օբամայի հաղթանակի հնարավորությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Սպիտակ տան հեռացող ղեկավար Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, որ ինքը կարող էր հաղթել Թրամփին ընտրություններում։ Իր կարծիքը հանրապետական Թրամփն արտահայտել է Twitter միկրոբլոգների ցանցում։

«Նախագահ Օբաման ասել է, որ, իր կարծիքով՝ ինքը կհաղթեր ինձ։ Նա պետք է այդպես ասեր, սակայն ես ասում եմ. «ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»»,-գրել է Թրամփը։

Նա թվարկել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության հիմնական պատճառները՝ աշխատատեղերի կրճատում, ԴԱԻՇ-ի դեմ պայքար, ինչպես նաև բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխում։

Դեկտեմբերի 26-ին Բարաք Օբաման հայտարարել էր, որ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր մասնակցության դեպքում ինքը կհաղթեր Թրամփին։ Սպիտակ տան ղեկավարը կարծիք էր հայտնել, որ դեմոկրատների գլխավոր սխալը եղել է հասարակության ստվար շերտերի շահերի անտեսումը։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments