Latest 10 episodes

Ինչ է խոսել աղետի մասին Պուտինը Սերժ Սարգսյանի հետ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներից հետո հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է, որ Պուտինի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը 1991 թվականին աղետ էր։ Թեև այդ կազմալուծված միավորումը չի կարելի այժմ վերականգնել, սակայն Ռուսաստանի նախագահը կարծում է, որ նոր ինտեգրումը նախկին Խորհրդային Միության տարածքում անհրաժեշտ է՝ ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հայտարարել է, որ Պուտինը ԽՍՀՄ փլուզման 25-ամյակի կապակցությամբ հանդիպել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մի շարք ղեկավարների հետ: Այդ մի շարք ղեկավարների շարքում, ըստ ամենայնի, եղել է նաև Սերժ Սարգսյանը, և անկախության 25-րդ տարեդարձը տոնած Հայաստանի հասարակությանը երևի թե կհետաքրքրի, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ հանդիպմանը ինչ է խոսել Սերժ Սարգսյանը:

Նա համաձա՞յն է Պուտինի այն գնահատականին, որ ԽՍՀՄ փլուզումը աղետ է: Որովհետև եթե ԽՍՀՄ փլուզումը աղետ է, ապա կնշանակի, որ Հայաստանի անկախությունն աղետի հետևանք է: Եվ ավելին՝ կնշանակի, որ այդ աղետը բերել է նաև Հայաստանը, ավելի շուտ՝ այն ազգային-ազատագրական շարժումը, որ ծավալվեց Հայաստանում և Արցախում՝ արձանագրելով մի քանի հարյուրամյա դադարից հետո հայկական պետականության առաջին լուրջ հաղթանակը աշխարհաքաղաքական գործընթացներում: Թանկ, ծանր գնով ձեռք բերված, բայց լուսավոր և հուսադրող հաղթանակը, որը 20-րդ դարավերջին հայ ժողովրդին վարակեց ապագայի նկատմամբ իսկապես մեծ հույսերով, լիարժեքությամբ, ինքնավստահությամբ:

Այդ ամենն այսօր, սակայն, ենթարկվել են այն տրամաբանությանը, որ ԽՍՀՄ փլուզումն աղետ էր: Այդ տրամաբանությունն ամենուր է՝ արդեն մեկուկես տասնամյակ հայաստանյան կենցաղում և հասարակական-պետական կյանքում «վերակենդանացվող» սովետական արժեքների և մտածողությանը զուգահեռ, մինչև Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության գերազդեցություն: Քաղաքականություն, որի հրամանատարը ԽՍՀՄ փլուզումը աղետ համարող Վլադիմիր Պուտինն է:

Եվ եթե մարդը աղետ է համարում ԽՍՀՄ փլուզումը, ապա տրամաբանական է, որ նրա համար «փլատակներ» են ԽՍՀՄ փլուզման հետևանքով ներկայումս անկախ պետականություն ձեռք բերած նախկին խորհրդային հանրապետությունները:

Այդ պարագայում արդեն միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու է Ռուսաստանն այդ հանրապետությունների հետ խոսում կա՛մ զենքի ուժով, ինչպես, օրինակ, Ուկրաինայի, Վրաստանի դեպքում, կա՛մ սպառնալիքներով ու շանտաժով, ինչպես գրեթե առանց բացառության մյուս բոլոր խորհրդային հանրապետությունների դեպքում:

Այդ իրավիճակում մեծ հաշվով էական չէ՝ Պուտինը ներկայումս հնարավոր համարո՞ւմ է ԽՍՀՄ վերականգնումը հին տեսքով, թե՞ պատկերացնում է նոր տեսքով ԽՍՀՄ: Էականն այն է, թե նրա մտածողության մեջ պատճառահետևանքային ինչ հիմք կամ արմատ ունեն նախկին խորհրդային հանրապետություն հանդիսացող ներկայիս անկախ պետականությունները:

Այդ մտածողության հետևանքը Հայաստանը զգացել և զգում է իր վրա տարբեր դրվագներով՝ արձանագրելով դրանից բխող տնտեսական, քաղաքական և անգամ ռազմական կորուստները՝ ապրիլյան պատերազմի տեսքով:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments