Latest 10 episodes

Սարգսյան-Ծառուկյան հեռացած ու միացած տանդեմը

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 27-ին պարգևներ են հանձնել Հայաստանի լավագույն մարզիկներին, 2016 թվականին աչքի ընկած չեմպիոններին և մեդալակիրներին, այդ թվում՝ Ռիոյի ամառային օլիմպիադայի, որոնց Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը կրկին միասին էին երկրպագում Բրազիլիայում: 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կարծես թե դարձել են անբաժան տանդեմ: Այդ պարագայում այլևս անկարևոր է դառնում այն, թե որտեղ է Ծառուկյանը, այսպես ասած՝ քաղաքականության մեջ, թե դրանից դուրս: Եվ այս իմաստով էլ ակնհայտ է, որ Ծառուկյանի վերադարձի խնդիրը զուտ տեխնիկական խնդիր է և խոսքը կարող է վերաբերել ընդամենը նրա քաղաքական կարգավիճակի որոշմանը, թե որտեղ է նա լինելու քաղաքականության մեջ խորհրդարանական ընտրապայքարի ընթացքում: Մի բան ակնհայտ է, որ նա լինելու է Սերժ Սարգսյանի կողքին: Սակայն, սա իհարկե ոչ միայն չի մարում կամ ձևականացնում ինտրիգը, այլ ըստ էության ավելի է խորացնում այն, որովհետև լինել Սերժ Սարգսյանի կողքին, ամենևին չի նշանակում լինել ՀՀԿ-ի կողքին: Եվ այս տեսանկյունից, երբ հայտարարվում է, որ Ծառուկյանը քաղաքականություն «վերադառնալու» է ընդդիմադիր կարգավիճակով, ապա նկատի է առնվում, թերևս, ոչ թե ընդդիմությունը Սերժ Սարգսյանին, այլ ընդդիմությունը ՀՀԿ-ին:

Ի տարբերություն մինչև 2015 թվականը եղած իրավիճակի, ներկայիս իրավիճակում Ծառուկյանն իր քաղաքական կարգավիճակով լինելու է բուֆեր ոչ թե Սերժ Սարգսյանի և հասարակության, այլ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի միջև: Սարգսյանը դրել է խնդիր էապես վերանայել ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցությունը և կուսակցությունն իր համար դարձնել առավել կառավարելի, առավել նվազ կոմպրոմիսներ պահանջող: Եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո բավարարվի ընդամենը ՀՀԿ նախագահի կարգավիճակով, ապա նրան պետք է հենց այդպիսի կուսակցություն, քանի որ դե յուրե իշխանության լծակների կորուստը, անկասկած, զգալիորեն կարժեզրկի Սերժ Սարգսյանի բաժնետոմսերը ՀՀԿ-ում, ինչը կարող է բերել նաև կուսակցության ներսում նրա պահպանվող նախագահական դիրքերի, այնուհանդերձ, զգալի թուլացման: Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է փորձի քանդել ՀՀԿ-ի, այսպես ասած՝ ավանդական սխեմաները, դե յուրե իշխանական լծակներ չունենալու դեպքում կուսակցությունը առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար:

Նոր սխեմաները անխուսափելիորեն պահանջելու են ադապտացիոն շրջան, որի ընթացքում Սերժ Սարգսյանը առնվազն կարող է շատ կարևոր ժամանակ շահել: Այդ գործն անելու համար նրան պետք է թիկունք, որը թույլ կտա լինել այդ սխեմաները քանդելու գործում առավել համարձակ, մասնավորապես նախընտրական փուլում: Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար կլինի այդ թիկունքը, հասարակության սոցիալական դժգոհության շանթարգելը, ինչը հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին առավել անկախ լինել ՀՀԿ-ի ավանդական սխեմաներից և հետևաբար նվազ ռիսկային դարձնել այդ սխեմաների ապամոնտաժման գործընթացը:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: