Latest 10 episodes

Պետդեպն անհեթեթ է անվանել ԱՄՆ-ի կողմից ԴԱԻՇ-ի աջակցման մասին Էրդողանի հայտարարությունը

ԱՄՆ Պետդեպը ծիծաղաշարժ է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե ինքն ապացույցներ ունի առ այն, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան աջակցություն է ցույց տալիս ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոներն ընդգծել է, որ Անկարան նման հայտարարություն անելու հիմք չունի։

«Դա անհեթեթ մեղադրանք է»,-ասել է նա։

Թոները նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը շարժական զենիթա-հրթիռային համալիրներ չի մատակարարում։ Նա այդպես է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ սիրիական հակակառավարական ջոկատներին ամերիկյան կողմից սպառազինության, այդ թվում նման համալիրների մատակարարումների թույլտվությունը կարող է հանգեցնել նոր զոհերի։

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: