Latest 10 episodes

Ջունգլի նկատմամբ դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել

«Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանի նկատմամբ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին «Փաստինֆո»–ն տեղեկացավ Գևորգ Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանից:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, այսօր բավարարել է Գևորգ Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակվելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը միջնորդություն էր ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը Վիկտոր Հովսեփյանի հետ ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ ատողջության տևական քայքայումով:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: