Ապագա սպաներն այցելել են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները զոհվածների ընտանիքների անդամներին են փոխանցել ամանորյա ծանրոցներ, վստահեցրել են, որ իրենց որդիներն ու հայրերն օրինակ են յուրաքանչյուր զինվորի և սպայի համար։ Զոհվածների հարազատներին է փոխանցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի Ամանորի ուղերձը:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...