Latest 10 episodes

Ավելի լավ էր Բորդյուժան լռեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Տավուշի մարզում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի միջադեպին, թեև այդ արձագանքում «իրենց կարող են ճանաչել» միայն դիվերսանտները, եթե նրանք ողջ են, քանի որ ամբողջ արձագանքում բացակայում է որևէ կոնկրետություն տեղի ունեցածի, ՀԱՊԿ անդամ պետության սահմանը խախտող որևէ սուբյեկտի, փորձի վերաբերյալ:

ՀԱՊԿ արձագանքում մտահոգություն է, բայց անհասկանալի է, թե ինչի կապակցությամբ: Տեղի ունեցածը գնահատվում է սադրանք, բայց պարզ չէ, թե ում դեմ, ով է թույլ տվել սադրանքը: Ըստ Բորդյուժայի՝ այն տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության տարածքում, բայց արդյո՞ք պետության դեմ է այդ սադրանքը, և ո՞վ է թույլ տվել այդ սադրանքը: Խոսվում է զոհերի հանգեցրած և լուրջ անհանգստություն առաջացրած միջադեպի մասին, մինչդեռ պարզ չէ, թե ովքե՞ր են եղել այդ զոհերը: Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքը այն կատեգորիայից է, երբ ավելի լավ է այն չլիներ, քան եղավ: Որովհետև դրանով ՀԱՊԿ-ը ոչ թե դրսևորեց Հայաստանի հանդեպ իր դաշնակցային կեցվածքը, այլ հերթական անգամ բացահայտորեն ցույց տվեց, որ իրականում վեր է կանգնած Հայաստանի անվտանգության խնդիրներից և դրանք չի դիտարկում իբրև իր պատասխանատվության ռազմաքաղաքական գոտու անվտանգություն:

Մեծ հաշվով ընդհանրացված, առանց կոնկրետ հասցեների հայտարարությամբ ՀԱՊԿ-ն ընդամենը հերթական անգամ փորձեց ընդգծել Հայաստանից ու Ադրբեջանից, հայ-ադրբեջանական հակամարտությունից վեր կանգնած լինելու հանգամանքը, մինչդեռ տվյալ պարագայում դե յուրե դաշնակցային կարգավիճակը հուշում է, որ ՀԱՊԿ-ը ոչ թե վեր է, այլ կողմ, և չպետք է խորշեր կամ խուսանավեր այդպիսին դրսևորվելուց, թեկուզ դիվանագիտական մեղմության և կոռեկտության շրջանակում:

Նույնիսկ ցավակցություն չկա ՀԱՊԿ անդամ պետությանը զինծառայողների կորստի կապակցությամբ: Աչքի է ընկնում միայն այն, որ ՀԱՊԿ-ն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, ինչը, իհարկե, ուշագրավ է, բայց դա էլ թերևս արված է ընդամենը, այսպես ասած, հայկական կողմի ուշադրությունն անհրաժեշտ ուղղությամբ շեղելու և անբովանդակ հայտարարության պայմաններում հայկական կողմի «փառասիրությունը» շոյելու համար: Այն էլ դեռ հարց է՝ իհարկե, թե որքան կյանք կունենա այդ հայտարարությունը, և արդյո՞ք իր նախնական էֆեկտը տալուց հետո չի ենթարկվի խմբագրման, երբ մեծ հաշվով ոչ ոք այլևս չի հետաքրքրվի դրանով:

Եվ այդ ամենը այն պարագայում, երբ ադրբեջանական դիվերսիան ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ տեղի է ունեցել ՀԱՊԿ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից ընդամենը երեք-չորս օր անց, ընդ որում, ինչը հետաքրքրական է՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բացակայությամբ, որը դրանից մի քանի շաբաթ առաջ այցելել էր Բաքու և Ալիևին հայտնել մշտապես աջակցելու պատրաստակամության մասին: Իհարկե, այդ հարցում ՀԱՊԿ առաջնորդները միմյանց հետ թերևս նույնիսկ մրցակցում են, թե ով ավելին կանի Ալիևին մատուցվելիք ծառայության հարցում: Օրերս էլ Պուտինն էր Ալիևին հայտարարել հուսալի ընկեր: Այդ ամենից հետո, իհարկե, մեղմ ասած, միամտություն և ինքնախաբեություն է ՀԱՊԿ-ը համարել հուսալի դաշնակից կամ միավոր:

Սակայն խնդիրը սա չէ, այլ քաղաքական իրավիճակը, որովհետև երբ աշխարհում տեսնում են ՀԱՊԿ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, սակայն Հայաստանի համարժեք վերաբերմունքը չեն տեսնում, դա, մեղմ ասած, թողնում է իր նստվածքը, որի վրա կարող են դաջվել նաև ադրբեջանական դիվերսանտների հետքեր: Սա է խնդրի բուն էությունը, այլապես բոլորիս համար է պարզ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ Հայաստանի անվտանգությունը հայկական զինուժի ձեռքում է, և այդ զինուժն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Բայց հենց դա նաև պահանջում է քաղաքական թիկունքի ապահովում, և ՀԱՊԿ խնդիրը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: