Վաղուց պարզ է, թե ինչ և ինչու է անում Ալիևը

Նախօրեին վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, բավականին բուռն արձագանք գտավ Հայաստանի հանրային շրջանակներում, ինչը անկասկած ապրիլի պատերազմից «բորբոքված» նյարդն է: Հարցերը, թե հերթական սանձարձակ գործողությունն էր դա, թե որոշակի ադրբեջանական արկածախնդրություն, ինչով էր թելադրված Ադրբեջանի գրոհը այս անգամ Տավուշի ուղղությամբ և այլն, մի կողմից ունեն պատասխան, մյուս կողմից արդեն երևի թե չկա պատասխանի կարիք:

Անտրամաբանական է այլևս փորձել հասկանալ, թե ինչու է Ալիևը անում ամեն ինչ հայ զինծառայող սպանելու համար: Ի վերջո, առավել ևս ապրիլի պատերազմից հետո, Հայաստանի հասարակության մոտ երևի թե չպետք է լինի այդպիսի հարց: Հայաստանի հասարակության մոտ պետք է այլևս հստակ լինի, որ Ադրբեջանն անելու է այդպես անընդհատ, առաջին իսկ հնարավորության դեպքում, անելու է, առնվազն քանի դեռ այդ երկրում իշխում է Ալիևն ու նրա կլանը: Թե ինչ կլինի Ալիևից հետո, դա էլ իհարկե պարզ չէ, սակայն Ալիևի եղած ժամանակ Ադրբեջանի անելիքը պարզ է վաղուց:

Եվ ուրեմն, Հայաստանի հասարակությունը պետք է կողմնորոշվի այդ պայմաններում իր անելիքի մասին: Իր անելիքը բաժանվում է ըստ էության երկու մասի: Նախ պատրաստ լինել դիմակայել, սանձել, հետ մղել Ալիևին, կամ կանխարգելել ռազմական ճանապարհով, մարտունակությամբ, պաշտպանական ամրություններով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև սպառազինությամբ: Մյուս մասում քաղաքական իրավիճակի փոփոխությունն է, երբ Ալիևին չի ներվի ամենափոքր դիվերսիան անգամ: Ալիևը չի գնա այդպիսի քայլի, եթե գիտենա, որ այն չի մարսելու: Սա առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը պետք է փոխի իր միջազգային քաղաքական կշիռը: Ինչպես, երբ Հայաստանը կշիռ չունի նույնիսկ իր այսպես ասած դաշնակիցների մոտ: Չունի այնքան կշիռ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի կողմից սադրանք է որակում ՀԱՊԿ անդամ պետության տարածքում կատարվածը, մյուս կողմից չի համարձակվում կամ չի ցանկանում նախ դատապարտել այդ սադրանքը, հետո էլ մատնանշել դրա հեղինակին: Եվ սա միայն առաջին հայացքից է ՀԱՊԿ խնդիր, քանի որ իրականում սա արտացոլում է Հայաստանի համար խորքային խնդիրը: Այն է՝ Հայաստանն ունի Արցախի խնդրում լրջագույն աշխարհաքաղաքական դաշնակցային միջավայրի ձևավորման անհրաժեշտություն: Ընդ որում, այդ խնդիրը չի ծագում Ադրբեջանի հետ համեմատությամբ: Այսինքն, բանն այն չէ, որ Ադրբեջանն ունի, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեև, Ադրբեջանն այդ առումով ունի ավելի հավատարիմ և մեծ թվով դաշնակիցներ, քան Հայաստանը: Ընդ որում ունի այդ թվում իբր թե Հայաստանի դաշնակիցների շրջանում էլ: Խնդիրը սակայն այն է, որ Ադրբեջանն ունի, թե ոչ, էական չէ՝ պետք է ունենա Հայաստանը, որովհետև Հայաստանը Ադրբեջանին պետք է գերազանցի որակական-քաղաքական բոլոր հատկանիշներով: Դա էլ այն երկրորդ ուղղությունն է, որով Հայաստանը պետք է հակադարձի և արդեն առավելապես կանխարգելիչ պատնեշներ ստեղծի ադրբեջանական այսպես ասած ռազմական դիվանագիտություն կոչվածի ճանապարհին, ստեղծելով մի իրավիճակ, երբ Ալիևը ամեն մի կրակոցից առաջ կմտածի, թե ինչ հետևանքն է դա ունենալու իր համար միջազգային պատասխանատվության առումով:

Տավուշում նախօրեին տեղի ունեցած դիվերսիան հերթական անգամ սրեց այդ խնդիրը Հայաստանը չունի զուգահեռ պայքարին այլընտրանք՝ սպառազինություն և քաղաքականություն, եթե սպառազինությունը պետք է լուծի պաշտպանական խնդիր, լինի պաշտպանական տրամաբանության մեջ, ապա քաղաքականությունը պետք է լինի ագրեսիվ, պետք է լինի հարձակողական, իրավիճակը փոխելու և Ադրբեջանին նոր քաղաքական իրադրության մեջ դնելու համար:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: