Latest 10 episodes

«Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկը

Լինելով ընդդիմության և քաղաքացիական հասարակության համախմբման և առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավելագույնս լայն դաշինքով գնալու ջատագով քաղաքական ուժ՝  «Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որևէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել և համաձայնության գալ հետևյալ դրույթների շուրջ.

  1. Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները հաղթելուց հետո ձևավորելիք ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում են ՀՀԿ-ից որևէ ներկայացուցչի ընդգրկումը:
  1. Ազգային համաձայնության կառավարությունը երկամյա ժամկետում հանրության դատին է ներկայացնում նոր սահմանադրության մեկ կամ երկու տարբերակ, ապա դնում այն հանրաքվեի: Սահմանադրության ընդունումից հետո եռամսյա ժամկետում ընդունում է Ընտրական և Կուսակցությունների մասին նոր օրենքները, որից հետո մեկամյա ժամկետում նշանակում համապետական (խորհրդարանական և/կամ նախագահական՝ կախված նոր սահմանադրության պահանջներից) ընտրություններ:
  1. Մինչև 2020 թվականին նոր իշխանության ձևավորումը  Ազգային համաձայնության կառավարությունը իրականացնում է արմատական ժողովրդավարական համակարգային բարեփոխումներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում, իրավապահ և արդարադատության, սոցիալական, հարկա-մաքսային, ֆինանսա-տնտեսական, կրթական ոլորտներում, գործուն ջանքեր մղում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, ապահովում հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարողների համար, երաշխավորում ներքին և արտաքին ներդրումների իրավական պաշտպանությունը, խրախուսում տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը:
  1. Նոր ձևավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն և արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչև ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ:
  1. Երաշխավորում է խոսքի ազատությունը, ապահովում է պետական կառավարկման և տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, հաստատում է իր գործունեության հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողական և մշտադիտարկային գործառույթները:
  1. Վերաձևակերպում է իր հարաբերություները բոլոր գերտերությունների հետ՝ ինքնիշխան պետությանը հարիր չափանիշներին համապատասխան:
  1. Հռչակում և վարում է հայրենադարձության և ներգաղթի քաղաքականություն, ապահովում դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական և բարոյա- հոգեբանական հիմքերը:
  1. Հնարավոր առավելագույն չափով երաշխավորում է Հայաստան-Արցախի արտաքին և ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները:
  1. Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որևէ զիջում Ադբեջանին, ինչպեսև որևէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։

Առայժմ չբացառելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության որևէ, այդ թվում առանձին ցուցակով գնալու, ձևաչափ, «Ժառանգությունն», այդուհանդերձ շարունակում է իր բոլոր ջանքերը գործադրել ընդդիմադիր հնարավորինս լայն դաշինքի ձևավորման ուղղությամբ՝ տեսնելով դրանում երկրում իրավիճակ փոխելու և իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: