Որպեսզի մեր գոյության գինը չլինի մշուշոտ Հայաստանը

Ի՞նչ պաշարով ենք ճանապարհ դնում 2016 թվականը, որը հագեցած էր բազմաբնույթ բուռն իրադարձություններով, ի՞նչ տվեց այն մեզ՝ այսօր ապրողներիս, և ի՞նչ է տալու դա մեր այսօրվա կյանքը վաղը ուսումնասիրողներին, ովքեր էլ որ նրանք լինեն, ինչ նպատակով կամ մտադրությամբ էլ որ փորձեն վաղվա հեռվից պատկերացում կազմել մեր այսօրվա մասին:

Դժվար է ասել, թե այս ամենի արդյունքում ինչ լուրջ հետևություն կարող է անել վաղվա ընթերցողը ժամանակակից Հայաստանի մասին: Մյուս կողմից, 2016 թվականն ինքնին, այդ տեսանկյունից նույնիսկ ապրիլյան պատերազմի և հուլիսյան իրադարձություններով հանդերձ էականորեն չի տարբերվում Հայաստանի անկախության ավելի քան 25 տարիների ընթացքից: Ավելին, տարին այդ ընթացքի տրամաբանական շարունակությունն էր: Եվ խոշոր հաշվով, ընդգծված դեպքերին կարելի է ավելացնել համանման էլի շատ դեպքեր ու դեմքեր, կարելի է նաև պակասեցնել, բայց իրավիճակը դրանից էականորեն չի փոխվում: Չի փոխվում, որովհետև չենք փոխվում մենք, չեն փոխվում մարդիկ, չեն փոխվում, այսպես ասած, մեր այսօրվա հրապարակային հերոսները, որոնք իրականում ավելի շատ հակահերոս են: Նրանք, ովքեր օրինակ են ապագա սերնդին, ովքեր փոփոխության, առաջընթացի, արդիականության օրինակ են, Հայաստանում ինչպես կային, այդպես էլ մնում են չգնահատված, մեկուսացված, անտեսված:

Փոխարենը հրապարակում է այն տեսակը, որի գոյության գինը Հայաստանի մշուշոտ ապագան է: Եվ այդ տեսակետից, վաղվա մարդուն՝ աշակերտին, ուսանողին, ապագա պատմաբանին, ոչ միայն շատ դժվար է լինելու կարծիք կազմել այսօրվա Հայաստանի մասին, այլ ինչ–որ բան սովորել այսօրվա Հայաստանից: Որովհետև չկան ընդօրինակման արժանի հերոսները, չկան այն պայմանները, որ այդ մարդիկ լինեին բավարար չափով տեսանելի և իրենց օրինակով կերտեին ապագա Հայաստանը: Բայց, այս ամենով հանդերձ, 2016 թվականն առանձնացավ նրանով, որ առկա իրողությունները սկսեցին ճաքեր տալ, արատավոր շրջանակը սկսեց տեղ-տեղ բացվել, սկսեցին ի հայտ գալ նոր ու թարմ դեմքեր, որոնք մտածում են, որոնք այլ աշխարհայացքի և արժեհամակարգի կրողներ են, որոնք քիչ են, բայց որոնց «քաղաքացի» են ասում:

2016 թվականին սառույցը շարունակեց լինել, բայց շարժվեց: Եվ թող 2017 թվականը դառնա Հայաստանի շարժված սառույցի հալոցքի տարի, երբ թե՛ մենք, թե՛ մեր երեխաները կտեսնենք, կսերտենք Նոր Հայաստանի դասը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: