Latest 10 episodes

Անցյալ պատերազմական տարվա գլխավոր դասը

Յուրաքանչյուր տարվա վերջն ու նոր տարվա սկիզբը ամփոփումների, եզրահանգումների և գալիքի վերաբերյալ կանխատեսումների և դատողությունների ավանդական շրջան է, որը գրեթե ամեն տարի կրկնվում է զգալիորեն նման ընթացքով: Սակայն, 2016-17 թվականների անցման շրջանը այս առումով լինելով սովորական իր ընթացքով, ձևով, իր ներքին էներգետիկայով առանձնահատուկ է, դժբախտաբար ոչ դրական առիթով: Խոսքն, իհարկե, այն մասին է, որ 2016 թվականը պատերազմական տարի էր: Թեև այդ պատերազմը տևեց ընդամենը չորս օր, կամ ինտենսիվորեն ձգվեց չորս օր, իսկ ըստ էության լարվածության առումով շարունակվեց առավել քան մեկ ամիս, այնուհանդերձ դա պատերազմ էր, հանրային գիտակցության և հոգեվիճակի վրա թողած իր հետքով: Սակայն այդ հոգեբանական հետքից զատ, կա նաև պատերազմի դասերի հետքը, որն էլ հենց առանձնահատուկ է դարձնում տարվա ամփոթումն ու գալիք տարվա շուրջ դատողությունների գործընթացը:

Քաղեցի՞նք մենք պատերազմի դասերը, թե ոչ, քաղեցինք բավարար չափով, թե ընդամենը հպանցիկ, առավելապես տրաֆարետային բնույթով, որի մասին կմոռանանք մեկ-երկու խաղաղ տարիներ հետո: 2016-ի ավարտին մենք պետք է ինքներս մեզ տանք այս հարցերը, որպեսզի որեւէ մի թավականի ավարտին մենք կրկին չկանգնենք պատերազմական տարի ամփոփելու առանձնահատուկ իրավիճակում: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմն ըստ էության բացահայտեց մեր ոչ միայն ապրվող օրվա, այլ մեր ապրած տարիների, անկախության քառորդ դարի բացթողումները: Ընդ որում, բացթողում ասելը մեղմ է ասված, քանի որ մենք այդ ամենի համար վճարեցինք մարդկային թանկ կյանքերով և 800 հեկտար տարածքով, որոնց համար նաև քսան տարի առաջ էինք մարդկային թաննկ կյանքեր տվել: Քառօրյա պատերազմը բացահայտեց մեր տապալումները, որ թույլ ենք տվել պետականության երկու և կես տասնամյակի ընթացքոմ՝ թե որպես հասարակություն, թե որպես պետություն: Անշուշտ, այստեղ խնդիրը իշխանությունն է, այսպես կոչված էլիտան, որը պետականության տարիների ընթացքում պետություն կառուցելու փոխարեն կառուցեց անձնական կալվածքներ, դղյակներ, անձնական բարեկեցություն, այդ ամենը պաշտպանելու և վերարտադրելու համար ամեն ինչ արեց ենթակա հասարակություն կերտելու համար, որտեղ քչերն են պայքարում իրենց իրավունքների, քաղաքացիական ազատությունների համար: Սակայն վերջին հաշվով, այս իշխանությունը հասարակության հայելային արտացոլումն է, այն իմաստով, որ ինչ հաջողվում է նմանօրինակ իշխանությանը, դա ինքնաբերաբար արտացոլում է հասարակության անհաջողությունները:

Եվ այս իմաստով, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մեր ուսանա գլխավոր, կարեւորագույն դասը առնչվում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, բանակի սպառազինությունների ապահովման խնդրին՝ դա ընթացիկ դասերն են, դրանք ընթաիկ պարտավորություններ են, որ չեն կարող գլխավոր դաս լինել, այլ առնչվում է հասարակական քաղաքացիական ինքնագիտակցությանը: Դա կարող է լինել գլխավոր դասը՝ այսինքն մենք պետք է կերտվենք իբրև մի հասարակությունը, որն արդիական է իր մտածողության, որն ազատական է իր արժեքներով, միևնույն ժամանակ պահպանողական է պետականության հանդեպ իր վերաբերմունքով: Այս հասարակությունը պետք է ստանանք, պետության ներսում կայուն զարգացման հասնելու համար, եւ կայուն զարգացման ուղղով էլ թե սահմանին, թե տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար: Հարավային Կովկասում խաղաղություն պաշտպանելը Հայաստանի առաքելությունն է, եւ մենք այլընտրանք չունենք՝ ուզենք, թե ոչ: Եվ այստեղ նույնիսկ խնդիրն այն չէ, որ դա մեզ համար մեծ բեռ է, անասելի ծանր բեռ:

Բանն այն է, որ մենք այդ խաղաղությունը պաշտպանելու հարցում կարիք չունենք ավելի մեծ ջանքի, քան պարզապես մեր մրցունակ լինելն ու արդիական պետական համակարգ կառուցելը: Այսինքն, մեզ պետք է ընդմենը փոխվել ու զարգանալ եւ խաղաղությունը կլինի դրա հարակից և ծավալուն էֆեկտը: Պարզապես ամենաբարդը հենց այն է, որ մենք պետք է դառնանք դրա գիտակցմանը եկած հասարակություն, մենք պետք է դառնանք դրան հավատացող հասարակություն, սեփական ուժերին վստահող հասարակություն, հասարակություն, որը իշխանությանը նայելիս չի տեսնում իրեն եւ որին նայելիս էլ իշխանությունն իրեն չի տեսնում:

Մենք պատերազմի վտանգավոր պահերին միասնականությամբ ինքներս մեզ չիրացնելու և հակառակորդին դրանով իսկ կանգնեցնելու արտակարգ վիճակում չհայտնվելու համար, պետության նկատմամբ այդօրինակ ջանքը և նվիրվածությունը պետք է դարձնենք ամենօրյա կենսակերպ, ամեն օր պետք է լինենք այնպիսի հասարակություն, ինչպիսին քառօրյա պատերազմի օրերին էինք: Դա ամենևին կեղծ միասնականության պաթոսը չէ: Դա պարզապես ամեն անհատի, ամեն քաղաքացու պատասխանատվության խնդիրն է, զգոնության խնդիրն է, երբ մենք գիտակցում ենք, որ այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցող ամենափոքր ապօրինությունն անգամ վաղը կարող է մեծ խնդիր դառնալ որևէ արտակարգ իրավիճակում և նույնիսկ դառնալ ներքին կամ արտաքին առիթով արտակարգ իրավիճակի պատճառ: Հետևաբար, արտակարգ իրավիճակներին հակազդելը մենք պետք է սկսենք Երևանի կենտրոնում տեղի ունեցող փոքր անօրինականություններին և անիրավություններին հակազդելուց: Ահա 2016-ի գլխավոր դասը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: