Զովունիում վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի. հնարավոր է` ցրտահարվել է

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 31-ին Եղվարդի խճուղի թիվ 22/2 հասցեում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի Զովունիի ենթակայանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում մոտ 70 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը ճշտելու և մահվան հանգամանքները պարզելու փաստով. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 10։ 40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վագոն-տնակում, հատակին անգիտակից քաղաքացի է ընկած, սակայն դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են տղամարդուն մահացած վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ տղամարդը ցրտահարման հետևանքով է մահացել։

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...