Պուտինն իմ ընկերն է. Էրդողանի նոր կարգախոսը. Tagesspiegel

Թուրքիան դավադրություններ հորինելու մեծ վարպետ է: Օրինակ, ամանորի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես գրել են թուրքական թերթերը, ծրագրել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ գրում է Tagesspiegel գերմանական թերթի քաղաքական վերլուծաբան Մարկուս Բերնատը:

Այժմ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Սակայն դա խնդիր չէ, քանի որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է ԴԱԻՇ-ին:

Նման անհեթեթ մեղադրանքներն օգնում են թուրք առաջնորդին թաքցնել իր անօգնական լինելը Թուրքիայում ահաբեկչությունների ֆոնին: Իբրև թե Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան ռևանշ՝ ռուս-թուրքական հաջող գործընկերության համար, որին հաջողվել է Սիրիայում հասնել կրակի դադարեցմանը՝ գրում է հեղինակը:

Միևնույն ժամանակ դավադրության նոր տեսությունը շատ կարևոր քաղաքական փոփոխություն է: Այժմ անհնար է չնկատել Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունները:

Էրդողանն օգտակար է Պուտինի համար որպես ռուսական նավթի և գազի գնորդ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հանգստությունը խարխլող: Էրդողանի համար Պուտինի աջակցությունը շատ ավելի կարևոր է, քանի որ նա թուրքական բանակին ուղարկել է Սիրիա քրդերի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար միայն այն պատճառով, որ թույլ է տվել ՌԴ նախագահը՝ փաստում է հոդվածագիրը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: