Latest 10 episodes

Չի բացառվում ֆորսմաժորային իրավիճակներ լինեն. Ալեք Ենիգոմշյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽ անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

-Պարոն Ենիգոմշյան, Ձեր կարծիքով, հուլիսյան դեպքերը անդրադարձ կունենա՞ 2017 թվականի վրա։

-Այդ կապանքներից ազատագրումը եւ ժողովրդական հաջորդ պորթկումը նոր ազդակների դեպքում, շատ չի ուշանա։

-Պարոն Ենիգոմշյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակվում է դաշինքների ձեւավորման գործընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման նրա ներկայացրած ծավալուն բանաձեւը։ Կարո՞ղ է Սեյրան Օհանյանը հաջողել քաղաքականության մեջ։

-Ես չեմ ուզում գուշակություններ անել, բայց բոլոր դեպքերում մեր ժողովրդի, մեր երկրի խնդիրը այսօր կայանալն է, եւ դրա համար արտաքին ու ներքին զավթումից ձերբազատվելն է։ Բոլոր այն քայլները, որոնք կարող են նպաստել այդ զավթումից ազատագրման համար, բոլոր նման քայլերը ողջունելի են, իսկ նման քայլերի իմիտացիաները՝ դատապարտելի են, որովհտեւ միտված են միայն նրան, որ գալիք խորհրդարանում տեղ գրավեն։ Նման քայլերը դատապարտելի են։

-Պարոն Ենիգոմշյան, եթե ամփոփենք անցնող տարին, ապա բացի հուլիսյան դեպքերից, է՞լ ինչ իրադարձություններ կառանձնացեիք, որոնք կարողացան ինչ որ իրավիճակ փոխել Հայաստանում։

-Անկասկած երկու իրադարձություն փոխեցին Հայաստանի ներքին կյանքը։ Դա Ապրիլյան քառօրյա պատերազմն էր ու հուլիսյան դեպքերը։ Եթե այդ դեպքերը բավարար չափով չփոխեցին Հայաստանի ներքին կյանքը, ապա մեծ ազդեցություն ունեցան ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, նրանց վախի կապանքները քանդվեցին, շատերը շատ բան իմացան ու շատերի դիմակները պատռվեցին։ Կարեւոր էր նաեւ կառավարության փոփոխությունը եւ նոր վարչապետի նշանակումը։ Անկասկած այդ իրադարձությունը եւս այս վարչակազմի եւ նրա արտաքին տերերի կողմից իրենց համար ճգնաժամի գիտակցման, ընդունման քայլ էր։

-Որո՞նք կլինեն «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի քայլերը հունվարից սկսած։ Ի՞նչ եք պլանավորում։

-Ես հիմա կոնկերտ անելիքների մասին չեմ ասի, բայց կասեմ, որ մի քանի ամիս առաջ հրապարակված ճանապարհային քարտեզն իրականացնելու առումով քայլեր կլինեն, ժողովրդին ակտիվացնելու, շարժումը վերաձեւակերպելու աշխատանքներ կտարվեն։ Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից խուսափել չի լինի եւ, չի բացառվում ֆորսմաժորային իրավիճակներ։ Անկասկած, քաղաքական մթնոլորտը կփոխվի։ Այդ ժամանակ, վստահ եմ, որ բոլորի համար իրականությունը ամբողջությամբ պարզ կլինի։

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: