Տավուշում 50-ամյա տղամարդը պարկը քաշել է 62-ամյա կնոջ գլխին, քարշ տալով տարել ննջասենյակ ու բռնաբարել

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Ս.-ի գործի դատական քննությունը:

50-ամյա Արամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  2016 թվականի ապրիլի 15-ին, ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի գյուղերից մեկի 62-ամյա բնակչուհի Արուսյակ Մ.-ի (անունը փոխված է) առանձնատուն, բռնություն է գործադրելԱրուսյակի նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Արամ Ս.-ն մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 147 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի ապրիլի 15-ին, ժամը 22 –ից 23-ի սահմաններում Արամ Ս.-ն ապօրինի մուտք է գործել Արուսյակ Մ.-ի առանձնատուն, բարձրացել է երկրորդ հարկ: Նա ալյուրի դատարկ պարկը քաշել է Արուսյակի գլխին, պարկի վրայից բռնել է նրա բերանը, որ չգոռա, բռնության գործադրմամբ նրան տարել է ննջասենյակ: Այնտեղ մի քանի անգամ ապտակել է 62-ամյա կնոջը, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Կինը մերժել է:

Արամը նրան հրել, գցել է մահճակալին, հանել է նրա զուգագուլպան, ներքնաշորը, նրա կամքին հակառակ «շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն է ունեցել հետը»:

Այնուհետև լսելով ոտնաձայներ՝ Արամը դադարեցրել է իր գործողությունները ու թաքնվել է նույն սենյակում գտնվող մանկական մահճակալի հետևում:

Տուժող Արուսյակի դուստրը մտել է ննջասենյակ, տեսել է Արամին ու հարցրել է՝ ո՞վ ես, ի՞նչ ես անում էստեղ: Արամը ոչինչ չպատասխանելով՝ անմիջապես հեռացել է:

Ամբաստանյալ Արամ Ս.-ն ամուսնացած է, խնամքին մեկ անձ ունի: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել,  հայտնել է, որ տուժող Արուսյակի հետ թշնամություն, բարեկամություն չունի: Իրենք հարևան գյուղերում են ապրում:

2016 թվականի ապրիլի 15-ին ինքն իրենց բակում նորոգել է ծանոթ Աշոտի մեքենան: Ժամը 20-ի սահմաններում Աշոտին իր մեքենայով տարել է նրանց գյուղ ու անմիջապես վերադարձել է տուն:

Աշոտը նույնիսկ իրեն տուն է հրավիրել, ասել է, թե դստեր ծննդյան օրն է, բայց ինքը հրաժարվել է ներս մտնել, քանի որ շուտ պիտի տուն հասներ, որպեսզի եղբայրը մեքենայով սարամասում գտնվող ծնողների համար սնունդ ու այլ ապրանքներ տաներ:

Ամբաստանյալը նշել է, թե ինքը վերջին շրջանում բեղեր չի ունեցել: Երբ զինվորական ծառայությունն ավարտել է, մի քանի տարի բեղ է պահել, բայց հետո միշտ սափրված է եղել:

Ամբաստանյալը չի կարողացել բացատրել, թե տուժող Արուսյակն ինչու է իր դեմ ցուցմունք տվել. «Միգուցե թշնամությո՞ւն է ուզում անել»:

Ինքը Արուսյակի տուն ընդհանրապես չի գնացել, նույնիսկ չգիտի՝ որտեղից է նրա դուռը բացվում, քանի սենյակ ունի տունը:

Տուժող Արուսյակը հայտնել է, որ ամբաստանյալ Արամին չի ճանաչել, առաջին անգամ դեպքի օրն է տեսել իրենց տանը:

Ինքն աշխատում է որպես կովապահ: Դեպքի օրը երեկոյան սովորականի պես աշխատանքից տուն է գնացել, ջուր է տաքացրել,  գլուխը լվացել ու ջուրը թափել է երկրորդ հարկի պատշգամբից:

Երբ երկրորդ անգամ է նույն տեղից ջուր թափել, հետևից ինչ-որ մեկը իր գլխին պարկ է հագցրել, միաժամանակ փակել է իր բերանի հատվածը ու տարել է դեպի ննջասենյակ:

Նա իրեն գցել է մահճակալին, հանել է զուգագուլպան, ներքնաշորը, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Այդ մարդը բեղեր ուներ, զինվորական հագուստով էր: Իր զգալով՝ նա խմած էր:

Դեպքի պահին ինքը տանը մենակ էր, ամուսինը քաղաքում էր, աղջիկը դրսում էր: Ինքն օգնություն է կանչել, բայց ոչ ոք չի լսել:

Ամբաստանյալն իր գործողությունները դադարեցրել է, երբ լսվել են դստեր ոտնաձայները: Ամբաստանյալը թաքնվել է մանկական մահճակալի հետևում, ինքն արագ հագել է ներքնաշորն ու զուգագուլպան:

Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը, ներս է մտել, ամբաստանյալին տեսնելով՝ հարցրել է, թե ի՞նչ է անում իրենց տանը: Ամբաստանյալը ոչինչ չի պատասխանել, առաջ է գնացել, խփել է աղջկա գլխին ու դուրս է թռել սենյակից:

Իրենք վախեցած ու հուզված էին: Աղջիկն անմիջապես զանգել է գյուղապետին: Ասել է, որ իրենց տուն մարդ է մտել:

Տուժողը նշել է, որ հարյուր տոկոսով համոզված է՝ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Արամ Ս.-ն: Դեպքի պահին նա բեղեր ուներ, հետո սափրել է բեղերը, որպեսզի առերեսման ժամանակ ինքը չճանաչի: Բայց ինքը նրան հաստատապես ճանաչել է:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ ննջասենյակում տղամարդը հանել է իր գլխին քաշած պարկը, ինքը տեսել է նրան, բայց նա իրեն ծանոթ չի եղել: Նա առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Ինքը մերժել է: Նա իրեն նույնիսկ գումար է առաջարկել, ինքն էլ ասել է, որ «հարամ փողը» իրեն պետք չի:

Դրանից հետո այդ տղամարդը հարվածներ է հասցրել իր դեմքին, իրեն գցել է մահճակալին ու իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Ինքը փորձել է նրան հետ հրել, պահանջել է դադարեցնել, բայց նա շարունակել է՝ միաժամանակ հարվածներ է հասցրել իր դեմքին: Ընթացքում նա խոսել է իր հետ, ինչ-որ հորինովի անուն-ազգանունով է ներկայացել, բայց ճիշտ է նշել գյուղը, ասել է, թե որտեղ է ապրում…

Ամբաստանյալ Արամ Ս.-ին՝ որպես իրենց տուն ներխուժած անձի, ճանաչել է նաև տուժողի դուստրը:

Աշոտը, ում մեքենան դեպքի օրը նորոգել էր Արամը, հայտնել է, որ դեպքի օրը Արամը մեքենայով իրեն տուն է տարել: Նա զինվորական հագուստով էր՝ «կամուֆլյաժի կտորից կարված»… Ինքն ու Արամը վերջինիս տանը հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել: Իրենց գյուղ հասնելով՝ ինքը Արամին հրավիրել է տուն, բայց Արամը մերժել է՝ ասելով, թե գործ ունի, ու մեքենայով հեռացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արամ Ս.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության և ապօրինի ուրիշի տուն մուտք գործելու համար: Արամ Ս.-ն վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը կհաշվվի Արամ Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...