Latest 10 episodes

Ողբերգական դեպք Արթիկում․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել և տեղում մահացել

Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է. կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա և աղջիկ, ամուսինն էլ տարիներ առաջ է մահացել, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաև իր ծննդյան տարեդարձը։

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: