Latest 10 episodes

Նոր ընդդիմություն. Փոքր-ինչ ավելի

2016 թվականի ներքաղաքական իրադարձություններն ըստ էության տեղի ունեցան գերազանցապես իշխանական դաշտում: Տարին մեկնարկեց փետրվարին Սերժ Սարգսյանի ելույթով, որն, ըստ էության, ՀՀԿ-ի նախընտրական ուղեցույցն էր: Թեև տեղի ունեցան ապրիլյան պատերազմն ու հուլիսյան իրադարձությունները, որոնք ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծեցին ներքաղաքական կյանքում, այնուհանդերձ՝ Հայաստանի քաղաքական դաշտում չգտնվեց սուբյեկտ, որը այդ իրադարձությունների ընթացքում կկարողանար հանրային մեծ լեգիտիմության պայմաններում ստանձնել որոշակի թելադրող դերակատարություն:

Չնայած առաջին հայացքից իշխանության համար երկու ֆորս-մաժորների ընթացքում էլ ոչ շահեկան իրողություններին՝ նախաձեռնության թելը շարունակեց մնալ իշխանության ձեռքում, ինչն էլ եզրափակվեց ներիշխանական աշնանային վերադասավորումներով և ՀՀԿ-ի նախընտրական համագումարով:

Ընդդիմադիր դաշտի կարողունակության կտրուկ անկումը երևի թե հանդիսացավ ներքաղաքական կյանքում 2016 թվականի առանցքային խնդիրներից մեկը, ինչը հատկապես տագնապալի է այն պայմաններում, երբ ընդամենը երկու-երեք ամիս հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում:

2016-ի ավարտին, իհարկե, ընդդիմադիր դաշտում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սպասված էր և բեկումնային՝ երեք կուսակցությունները կազմեցին նախընտրական դաշինք՝ անվանելով այն ԵԼՔ դաշինք: Դրանք են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք նաև հայտարարել են մեկ կուսակցություն դառնալու նպատակի մասին:

Ինչ սկիզբ կլինի դա ընդդիմադիր դաշտի ռեսթարթի՝ վերբեռնման գործում, շատ դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ դաշտում երևի թե եզակի կառուցողական և պրոգրեսիվ նախաձեռնությունը դա էր, ինչը, իհարկե, զուտ ծավալային առումով խիստ անհամարժեք է այն տիրույթներին, որ զբաղեցնում է իշխանությունը ներկայիս քաղաքական դաշտում:

Հայաստանում կա ընդդիմության լրջագույն խնդիր, որտեղ, սակայն, չափիչը պետք է լինի ոչ թե ազնվությունն ու անկեղծությունը, մաքրությունն ու անբասիրությունը, այլ բովանդակությունը, խնդիրների շեշտադրման հստակությունն ու ախտորոշման ամբողջականությունը: Այլ կերպ ասած՝ եթե պայմանական ձևակերպենք բնորոշումը, Հայաստանին պետք է «պրոֆեսիոնալ» ընդդիմություն: Ոչ թե վարձու, այլ պրոֆեսիոնալ ընդդիմություն, որի համար չափիչը կամ ցուցիչը իշխանության հասցեին հայհոյանքի սրությունը չէ, և որի համար ընդհանրապես չկա այդպիսի խնդիր՝ մրցել որևէ մեկի հետ առավել անկեղծ ընդդիմություն լինելու հարցում կամ առավել մաքուր ընդդիմություն լինելու հարցում:

Հայաստանին պետք է ընդդիմություն, որը քաղաքացիներին կառաջարկի որևէ նոր նախաձեռնության մասնակցություն: Ընդ որում, այդ մասնակցությունը ամենևին պարտադիր չէ, որ լինի իշխանափոխության նպատակ հետապնդող որևէ մասշտաբի ակցիա: Հայաստանին պետք է ընդդիմություն, որն իշխանությունը փոխելուց առաջ կկարողանա գտնել հասարակությանը, քաղաքացուն փոխելու ձևը, մասնակցության ձևաչափը, փոփոխության շրջանակն ու միջավայրը, որը փոփոխությունն ապահովելուց և արտացոլելուց բացի՝ կհանդիսանա նաև այլևս փոփոխված վիճակում մարդու ինքնիրացման, հետևաբար փոփոխության գեներացման շրջանակ:

Հայաստանում իշխանությունը փոխել հնարավոր է մարդուն փոխելով, հետևաբար Հայաստանում ընդդիմությունն այն է, ինչը փոխում է մարդուն: Մնացյալը, ինչքան էլ անկեղծ է, սրտացավ է, ազնիվ է և մաքուր, ընդամենը անկեղծություն է, սրտացավություն, ազնվություն և մաքրություն: Ընդդիմությունը, սակայն, արդյունավետ լինելու համար պետք է լինի փոքր-ինչ ավելին:

 

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: