Զարուհի Փոստանջյանին մեկնաբանելու ցանկություն չունեմ. Արմեն Մարտիրոսյան

««Ժառանգություն» կուսակցության հրապարակած «իշխանափոխության մանիֆեստի առաջարկն» արվել է ոչ թե այլ ուժերի հետ քննարկումներ անցկացնելու համար, այլ պարզապես հասարակությանը ներկայացվել է «Ժառանգության» տեսակետը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այլ ուժերի հետ քննարկումների ժամանակ մոտավորապես նույն հարցերին ենք անդրադառնում: Մենք չենք արել սա, որ մեր շուրջը համախմբվեն, մենք ասել ենք, որ մեր ցանկությունը լայն կոնսոլիդացիան է, և մենք դրա համար ենք աշխատում, և մեր պատկերացումը սա է, թե ինչի շուրջը կարող է համախմբվել «Ժառանգություն»-ը»,- ասաց Մարտիրոսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը նշում է, որ սա «Ժառանգության» տեսակետը չէ, այլ Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունը, Մարտիրոսյանն արձագանքեց. ««Ժառանգության» վարչությունը սա ընդունել է, և ես բացարձակապես ցանկություն չունեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի ասածը»:

Վարչություն ասելով նկատի ունի մեծամասնությա՞նը՝ դիտարկմանն ի պատասխան էլ Մարտիրոսյանը կարճ արձագանքեց. «Այո»:

Հետաքրքրվեցինք՝ Զարուհի Փոստանջյանը չի՞ մասնակցել քվեարկությանը, թե՞ չեն հրավիրել. «Ես որևէ մեկնաբանություն չեմ կատարի Զարուհի Փոստանջյանի ասածների հետ կապված»:

Մեր հաջորդ հարցին՝ հրապարակվածը նաև Րաֆֆի Հովհաննիսյանի՞ տեսակետն է, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ «Ժառանգության» տեսակետն է, որն ընդունել է վարչությունը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վարչության նախագահն է»: Իսկ Հովհաննիսյանը մասնակցե՞լ է քվեարկությանը՝ հարցին էլ պատասխանեց. «Ոչ միայն մասնակցել է, այլև մասնակցել է հայտարարության տեքստը կազմելուն»:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...