Վթար Սուրենավանում. Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին

Հունվարի 5-ին՝ ժամը 02.17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ «Ձկան» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 58-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 50 GG 515 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Ձկան Արձան» կոչվող քարին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...