Սիրիական զորքերը և գրոհայինները դադարեցրել են կրակը Դամասկոսի հարևան հովտում. ԶԼՄ-ներ

Շաբաթ առավոտյան ուժի մեջ է մտել սիրիական զորքերի և զինված խմբավորումների միջև զինադադարը Դամասկոսից արևմուտք գտնվող Վադի-Բարադա հովտում: Al Manar հեռուստակայանի հաղորդմամբ՝ կրակի դադարեցման մասին համաձայնությունը հնարավորություն կտա վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:

Անցած տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորման ծայրահեղականների դիվերսիայի հետևանքով Սիրիայի մայրաքաղաքը զրկվել է խմելու ջրի աղբյուրների 80%-ից: ՄԱԿ ԱԽ-ին ուղղված՝ Սիրիայի ԱԳՆ ուղերձում նշված էր, որ ահաբեկիչները ոչ միայն պայթեցրել են մայր ջրատարը, այլև այն աղտոտել են դիզելային վառելիքով:

Al Manar-ի տեղեկությամբ՝ գրոհայինները համաձայնվել են վերանորոգող խմբերին թույլ տալ հասնել Այն-էլ-Ֆիջի աղբյուրին, որտեղ գտնվում է ամենամեծ ջրային ջրամբարը, որտեղից մայրաքաղաք է հասնում խմելու ջուրը:

Համաձայնության երկրորդ փուլը ենթադրում է, որ կողմերը կբանակցեն Վադի-Բարադա հովտում ավազակախմբերի հանձնվելու պայմանների մասին:

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments