Վանաձորում պայմանագրային զինծառայողը «09»-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում 29-ամյա Սանասար Նալբանդյանը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ N ռազմական ոստիկանության Վանաձորի մասնաճյուղի հարևանությամբ իր վարած Վազ 2109 մակնիշի 30 ՕԼ 653 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Խառատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն են գործել նաև Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Նալբանդյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...