Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի հետ բախման ժամանակ զինծառայողներ են սպանվել

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Շըրնաք նահանգի Գաբար լեռան շրջանում անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է գրանցվել։

Բախման ժամանակ սպանվել է 2 և վիրավորվել 4 զինծառայող։ Բախումը գրանցվել է տարածաշրջանում քուրդ զինյալների դեմ անվտանգության ուժերի ձեռնարկած գործողության ժամանակ։

Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Սիիրթի (Սղերթ) հիվանդանոց։ Տարածաշրջանում շարունակվում է թուրքական անվտանգության ուժերի հատուկ գործողությունը։

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments
Loading...