Latest 10 episodes

«Ռեյծինգի հըմար» մեռնողները

«Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ արեց քո աջ ձեռքը». սա մեջբերում է Նոր Կտակարանից, որը, եթե չենք սխալվում, սուրբ գիրք է համարվում նաև հայերիս համար: Եվ թե ինչքանով ենք մենք` հայերս, ընդհանրապես ընկալել այս իրողությունը, լրիվությամբ և ամբողջապես ցույց է տալիս «Տժվժիկ» հանրահայտ ստեղծագործությունը, որը թերևս այն սակավաթիվ ստեղծագործություններից է, որ կարողացել է թափանցել հայ մարդու խորքերը և բացահայտել, թե ինչ կա թաքնված հայ փողատիրոջ հոգում:

Ու մինչ մենք, ասենք, օլիգարխներին ու որոշ օլիգարխատիպ չինովնիկների մեղադրում ենք երկիրը ինքնամոռաց թալանելու մեջ, նրանք իրենց բարեգործներ են անվանում, և նրանք որպես բարեգործություն ներկայացնում են այն չնչինը, որ մարդկանց բաժանում են որպես օգնություն` չհիշելով անգամ, որ դա ընդամենը մի չնչին մասն է այն թալանածի և ասենք այն թաքցրած հարկերի, որ նրանք պիտի վճարեին պետությանը և, ի վերջո, իրենց բարեգործության զոհերին ու չեն վճարում: Ու եթե, ասենք, հարկերը սահմանված կարգով վճարվեին ու բաշխվեին, շատ շատերը բարեգործության կարիք չէին ունենա: Եվ եթե նրանք դա անեին սեփական հոգու հանգստության համար, դա երևի թե կարելի էր հասկանալ: Բայց պարզվում է, որ նրանք դա անում են ոչ թե սեփական հոգին գոնե ինչ-որ չափով թեթևացնելու, այլ «ռեյծինգի հըմար»:

Այո, պարզվում է օլիգարխներին ու թալանչիներին չի բավարարում փողն ու հարստությունը, արտոնություններն ու բեսպրեդել լինելու հնարավորությունը, նրանց կատարյալ երջանիկ լինելու համար նաև «ռեյծինգ» է հարկավոր, և այս է պատճառը, որ նրանց բաժանած ամեն հատիկ վարունգի մասին մանրամասն ռեպորտաժներ են հեռարձակվում հեռուստատեսություններով, իսկ թերթերը լայնորեն լուսաբանում են վարունգի բաժանման հանդիսավոր արարողությունները: Եվ հաջորդ օրը նրանք արթնանում են ուրիշ ռեյծինգով. «Ախպեր, ռեյծինգդ գեշ հելավ», ահա այսպիսի հաճոյախոսություններ են փոխանակում օլիգարխներն ու թալանչիները «բարեգործական» ամեն ակցիայից հետո և անգամ սկսում են քննարկել սեփական ժողովրդի թշվառ վիճակը. «Ախպեր, մի հատ բիձա կար, լացըմ էր, ձեռներս էր պաչըմ, ասըմ էր դու մեր աստվածն ես»,- հակառակորդ օլիգարխին ջիջիլ է գցում «նորառեյծինգավորվածը», և զրուցակիցներից ոչ ոք չի ֆիքսում, թե ինչքան թշվառ և անօգնական է իր կողքին ապրող մարդը, որ ասենք հինգ կիլո բրինձ ստանալը նրան կարող է «աստվածային տեսիլքներ» պարգևել և զրկել ողնաշարից: Բայց ի վերջո, այս ամենը անսպասելի չէ, որովհետև հայ իրականության մեջ մարդը միշտ էլ միջոց է եղել և ոչ թե նպատակ, իսկ նպատակները մեզանում, ինչպես միշտ, գետնաքարշ են և ավելի չեն բարձրանում, քան հայոց օլիգարխների իրական «ռեյծինգը»:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: