Սերժ Սարգսյանի սցենարը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, կլինի նախընտրական մեծ դաշինք Գագիկ Ծառուկյանի ներքո, որի մաս կկազմի նաև ԲՀԿ-ն: Ծառուկյանն, իհարկե, չի հայտարարել, որ վերադառնում է քաղաքականություն կամ պատրաստվում է մասնակցել նախընտրական գործընթացներին, սակայն ԲՀԿ-ն ինտենսիվորեն ազդարարում է այդ մոտալուտ հայտարարությունը և փաստորեն խոսում նաև ֆորմատի մասին:

Թեև դաշինքային ֆորմատի հավանականության մասին տեսակետներ հնչել են նաև ավելի վաղ, քանի որ խորհրդարանական ընտրությունների ներկայիս առանձնահատկություններից բխող տրամաբանությունը հուշում է, որ առաջիկա ընտրությունը լինելու է միավորումների և բլոկների ընտրություն: Տեղերի և ռեսուրսների սղություն է, հետևաբար անհրաժեշտ է օպտիմալացում: Ավելին՝ թերևս հենց դրա համար է նաև վերադառնում Գագիկ Ծառուկյանը կամ դրվում վերադարձի հարց:

Այս տեսանկյունից խորհրդարանական ընտրությունները վերածվում են ավելի շատ ոչ թե իշխանության համար պայքարի, այլ երկրորդ տեղի կամ բևեռի համար պայքարի: Գրեթե կասկած չկա, որ ներկայիս իրավիճակի, ուժերի ներկայիս հարաբերակցության պարագայում ՀՀԿ-ին կհաջողվի ապահովել իշխանության վերարտադրությունը:

Գլխավոր ինտրիգն այս դեպքում դառնում է այն, թե ինչպիսին է լինելու ուժերի հաջորդ դասավորությունը, և արդյո՞ք Սերժ Սարգսյանը փորձելու է 2017 թվականի ընտրությունների միջոցով լուծել նաև իշխանությանը հակադիր երկրորդ բևեռի, երկրորդ ուժի ձևավորման հարցը: Ավելի շուտ՝ նա փորձելու է հարցը լուծել մեկընդմի՞շտ՝ տալով մի ուժի շոշափելի առավելություն մյուսների նկատմամբ, թե՞ պարզապես լուծելու է երկրորդ բևեռի ձևավորման հարցը առաջին փուլում, այսինքն՝ 2017 թվականի ընտրության արդյունքներով դուրս բերել երկրորդ փուլ այն մի քանի ուժերին, որոնց իշխանության տեսանկյունից դիտարկում է որպես ընդդիմադիր բևեռի թեկնածու կամ հավակնորդ:

Իր պատկերացումները կամ սցենարը Սերժ Սարգսյանն ազդարարել է դեռևս ՀՀԿ նախընտրական համագումարում, որտեղ հայտարարեց, թե պետք է հստակեցնել իշխանություն-ընդդիմություն սահմանումն ու խոշորացնել քաղաքական դաշտը: Սա ենթադրում է, որ իշխանությունը փորձելու է ձևավորել համակարգային, իր համար ընդունելի և հաճելի ընդդիմություն:

Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքը կարող է լինել դրա թիվ մեկ հավակնորդը, որտեղ Ծառուկյանը կլինի, այսպես ասած, դաշինքի կանխատեսելիության գարանտը, բայց ոչ անմիջական դերակատար կամ առաջնորդ: Մյուս հավակնորդը, անկասկած, կարող է լինել Սեյրան Օհանյանը, թեև առայժմ, իհարկե, զգալիորեն ավելի փոքր հնարավորությամբ:

Իրական ընդդիմության համար առայժմ կարող է առավել իրատեսական լինել պայքարի հենց այդ դաշտը, այսինքն՝ երկրորդի համար պայքարի հաջողությունը, թեև սա անգամ ներկայիս իրողությունների պարագայում իսկապես դժվարին և բարդ խնդիր է: Սակայն հստակ է, որ հնարավոր չի լինելու հաղթահարել ավելի բարձր արգելք ներկայումս արդեն իսկ բավական շոշափելի կերպով դրվածը չհաղթահարելու դեպքում:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: