Սերժ Սարգսյանը Ամանորից առաջ ուղիղ ասել է՝ ներքաղաքական կյանքում Ծառուկյանն անելիք չունի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ամանորից առաջ` նախորդող ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում ՀՀԿ «ծերերն» ուղիղ հարց են ուղղել Սերժ Սարգսյանին, թե՝ պարոն նախագահ, որոշ ժամանակ առաջ ասել էիք, թե հանդիպելու եք Գագիկ Ծառուկյանի հետ, զրուցելու-հասկանալու` ինչ է մտադիր անել առաջիկայում. մամուլում գրվում է, որ ինքը պատրաստվում է քաղաքականություն վերադառնալու. ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շատ ուղիղ ասել է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում է, որ ներքաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանն անելիք չունի: Այնուհանդերձ, ասում են նաև, որ սպասվում է Սարգսյան-Ծառուկյան ևս մեկ հանդիպում` Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձից հետո. նա վերադառնալու է հունվարի 13-ին»:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...