Փախուստ դաշնակցից

Հայաստանում բավական քննադատության արժանացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Չինարիի ուղղությամբ տարեվերեջին ադրբեջանական դիվերսիայից հետո ստեղծված վիճակի կապակցությամբ: Հայաստանյան քննադատության պատճառն այն էր, որ համանախագահները, ըստ էության, որևէ կերպ չէին ընդգծել, որ դիվերսիայի պատասխանատու կողմը Ադրբեջանն է:

Նրանք հերթական անգամ հանդես էին եկել ընդհանրական մի հայտարարությամբ, որում չկա պատասխանատու, չկա պատասխանատվություն: Այդպիսի հայտարարությունները, անկասկած, ավելի ոգևորում են Ադրբեջանին, ցույց տալով, որ հնարավոր է գնալ սադրանքների, քանի որ համանախագահ միջնորդները ի վերջո կրկին պատասխանատվությունը կտարածեն ու կլղոզեն: Այս տեսանկյունից, հայկական կողմից հնչող դիտողությունները միանգամայն արդարացված և հիմնավոր են: Մյուս կողմից, սակայն, երբ այդ արձագանքները դիտարկում ենք այլ տեսանկյունից, ապա ավելորդ չէ հիշել, որ Մինսկի խմբի համանախագահների շարքում կա մի պետություն, որը Հայաստանի անվտանգության գործընկերն է, ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը, որի պահպանությանն է հանձնված սրբություն սրբոցը՝ Հայաստանի պետական սահմանը, որի հետ Հայաստանը միացյալ ՀՕՊ և զորախումբ է ստեղծել: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, որ, եթե հայկական կողմում պատգամավորներ, նախարար, այլ պաշտոնյաներ դժգոհում են Մինսկի խմբի համանախագահների, այսպես ասած՝ անհասցե հայտարարություններից, արդյո՞ք նրանց այդ դժգոհությունը տարածվում է այդ դաշնակից, բարեկամ պետության վրա, որին վստահված են Հայաստանի սահմաններն ու պաշտպանական ոլորտի մի զգալի մասը: Պետություն, որին Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հայտարարում էր՝ Հայաստանի «միակ դաշնակից»: Այդ «միակ դաշնակիցն» էլ է հավասարեցնում դահճին ու զոհին, լղոզում պատասխանատվությունը, ցուցաբերում անհասցե վարք, դիրքորոշում: Եվ արդյո՞ք սա չէ բուն խնդիրը, որից առաջանում են մնացյալ խնդիրները: Ոչ թե դաշնակցի վարքը, այլ այդ վարքի հանդեպ Հայաստանի պահվածքը: Կարևոր չէ, թե ինչ անուն ունի այդ դաշնակիցը, ինչ ֆորմատներով է իրականացվում այդ 

Կարևորն այն է, թե Հայաստանն իրեն որքանով է թույլ տալիս հստակ և հասցեական գնահատական տալ դաշնակցի պահվածքին, աշխարհից հստակ ու հասցեական գնահատականներ ակնկալելու համար: Որովհետև, եթե սա չկա, ապա հասցեականություն և կոնկրետություն պահանջող հայտարարությունները միանգամայն իրավացի, արդարացի պահանջից և դիրքորոշումից վերածվում են արդեն դաշնակցի վարքի հանդեպ նույնքան սկզբունքային դիրքորոշման բացակայությունը քողարկող հռետորաբանության կամ պարզապես այդ սկզբունքայնությունից փախուստի: Իսկ դա աշխարհում, լավագույն դեպքում, խղճահարություն կարող է առաջացնել, ոչ թե հարգանք:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...