Latest 10 episodes

Ինչ է անում ահռելի ապարատը այժմ

Պատկերացնո՞ւմ եք, ոստիկանությունն ինչ մեծ ապարատ պետք է պահեր մամուլի բոլոր հրապարակումների հետևից գնալու համար՝ հունվարի 13-ին իր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ լրագրողները նրան հարց ուղղեցին բանանի ներկրման հայտնի պատմության վերաբերյալ:

Նոյեմբերին ՊԵԿ-ը հայտարարեց, որ մի քաղաքացի ցանկացել է բանան ներկրել, իսկ անհայտ անձինք նրան խանգարել են: Դա քրեական հանցագործության մասին հայտարարություն է, բայց դեռ պարզ չէ մինչ այժմ, թե ովքեր են եղել այդ անհայտ անձինք: Եվ պարզ չէ նաև, թե արդյոք իրավապահ համակարգը փորձե՞լ է գնալ ՊԵԿ հայտարարության հետևից և գոնե պարզել, թե ովքեր են հանցագործները, որ սպառնացել են գործարարին:

Ահա դրա վերաբերյալ հարցն էլ վարչապետի մոտ արժանացել է պատասխանի, թե ինչ մեծ ապարատ պետք է պահի ոստիկանությունը մամուլի ամեն հաղորդագրության հետևից գնալու համար:

Նախ՝ խոսքը տվյալ դեպքում մամուլի հաղորդագրության մասին չէ, այլ պետական մեկ այլ, շատ լուրջ կառույցի՝ ՊԵԿ հայտարարության մասին: Բացի այդ, երբ հարկավոր է գնալ հազարավոր ընդդիմադիր, ակտիվ քաղաքացիների հետևից տուն առ տուն, փողոց առ փողոց, լսել հեռախոս առ հեռախոս, հետևել և այլն, ապա ոստիկանության և մյուս իրավապահ կառույցների ապարատը բավականացնում է, իսկ ահա երբ խոսքը կոռուպցիայի և հովանավորչության մասին հրապարակումների վերաբերյալ է, պարզվում է՝ ոստիկանությունը պետք է ահռելի ապարատ պահի, որ հասցնի:

Իրավապահ համակարգը Հայաստանում այսօր իսկ արդեն ահռելի ապարատ է և ունի դրա հնարավորությունը, պարզապես այդ ապարատը ավելի շատ ծառայում է ոչ թե երկրում կոռուպցիայի և այլ հանցագործությունների բացահայտմանը, որոնք ուղղված են քաղաքացիների և գործարարների դեմ, այլ ծառայում է իշխանության քաղաքական անվտանգության ապահովմանը, իշխող համակարգի քաղաքական խնդիրների լուծմանը: Հետևաբար հարկավոր չէ մեծ ապարատ, այն արդեն կա, հարկավոր է հարկատուների հաշվին պահվող այդ մեծ ապարատը ծառայեցնել առավելապես հենց հարկատուների շահերին, ներդրողների, գործարարների, քաղաքացիների իրավական, օրինական շահերին և ազատություններն ու անվտանգությունն ապահովելուն, ոչ թե իշխանության պահպանման խնդիրը, հաճախ նաև պարզապես հենց իրավապահներին ապօրինի գործողության մղելու գնով լուծելուն:

Իսկ խնդիրը կարևոր է և առնչվում է նաև հենց կառավարությանն ու վարչապետին, որովհետև պետությունում ներդրումային միջավայրը գրավիչ է ոչ միայն բարենպաստ հարկային օրենսդրությամբ, մաքսային պայմաններով և այլն, այլ նաև գործարար անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակով, երբ ներդրողը գիտի, որ իր հանդեպ որևէ հանցավոր քայլ արժանանալու է իրավապահ համակարգի արագ արձագանքին և պատասխանին, երբ երկրում չեն լինում որևէ գործարարի խոչընդոտող անհայտ անձինք, այլ դրանք շատ արագ բացահայտվում են՝ նաև մեսիջ հղելով մյուս բոլոր պոտենցիալ «անհայտներին», որ իմաստ և հեռանկար չունի որևէ մրցակցի այդպիսի տարբերակով ասպարեզից հեռացնելու փորձը:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments