Մենք ու նրանք

Անշուշտ, բոլոր մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ և լինել հարուստ: Սակայն սա բարեկեցության մասին մարդկանց պատկերացումների գերադրական աստիճանն է կամ, ավելի ճիշտ, մի երազանք, որ իր տեղն ունի յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ: Այս երազանքը բաց չի թողնում անգամ միլիոնատերերին կամ միլիարդատերերին. նրանք, միևնույն է, շարունակում են երազել ավելի բերեկեցիկ բարեկեցության և ավելի մեծ հարստության մասին: Եվ սա, ըստ էության, նորմալ է:

Կարճ ասած` հարստությունն ու բարեկեցությունը երազանքներ են, որոնք միշտ մնում են անկատար, և երբեք ոչ ոք այնքան հարուստ չի լինում, ինչքան ցանկանում է: Սակայն եթե մի պահ շրջանցենք երազանքները և փորձենք հասկանալ բարեկեցության մասին մարդկանց առօրյա, գործնական ցանկությունները, կարձանագրենք, որ մարդիկ, որպես կանոն, ուզում են ապրել այնպես, ինչպես ուրիշները, այսինքն՝ ուզում են ապրել ուրիշների հետ համեմատելի: Եվ մարդիկ այս իրավիճակում, որպես կանոն, «ուրիշներ» ասելով՝ հասկանում են իրենց երկրի մնացած քաղաքացիներին: Եվ սա շատ կարևոր բանաձև է, ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական և պետական:

Տվյալ երկրի քաղաքացիների բարեկեցության համեմատելիությունը կարող է դառնալ այն հիմնարար գործոնը, որը ի վերջո վճռորոշ կլինի պետության զարգացման գործում: Երբ մենք բոլորս ապրում ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ընդհանուր առմամբ համեմատելի, նշանակում է ազգային հարստությունը, ունեցվածքը շատ թե քիչ հավասարապես է բաշխված, և այս փաստի ազդեցությամբ մեր գիտակցության մեջ ձևավորվում է ընդհանուրի զգացողության այն պարզ բանաձևը, որը հրաշալիորեն արտահայտված է հայկական` «Մի տնից չենք, մի հալի ենք» հանրահայտ ասացվածքում: Ասել է թե՝ մենք բոլորս իրար հետ խոսելու բան ունենք, ասել է թե՝ մենք բոլորս հավասար ենք, հավասար ենք մեր վիճակի, հեռանկարների, պաշտպանվածության և անպաշտպանության մեջ: Այսինքն` բոլորիս առաջ միևնույն խնդիրներն են դրված, և մենք պետք է իրար հետ աշխատենք այդ ընդհանուր խնդիրները լուծելու համար:

Եվ ուրեմն, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այն մարդու միջև, որ չունի ավտոմեքենա, և այն մարդու միջև, որի ավտոմեքենայի արժեքը այս մյուսի ողջ կյանքում ունեցած համախառն եկամուտի կրկնակին է: Ընդհանուր բան, թերևս, կգտնվի. դա հայրենիքի զգացողության թուլացածությունն է: Առաջինը այլևս չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրեն պաշտպանել, երկրորդը չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրենից պաշտպանվել:

Հենց այս իրավիճակն է այսօր ստեղծված Հայաստանում, երբ հարուստները շարունակում են հարստահարել երկիրը, իսկ աղքատները շարունակում են ապրել առանց նվազագույն հույսի, ասել է թե՝ ոչ թե ապրում են, այլ կյանքի ժամանակը վատնում: Իսկ հայրենիքը շարունակում է ավելի ու ավելի արհամարհված լինել` արհամարհված իշխող վերնախավի և մարող ընտրախավի կողմից:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...