Latest 10 episodes

Դեգրադացման մասին արձանագրությունների պատը

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի և Իրանի հետ սահմանների վրա։ Այդ մասին այս շաբաթավերջին հաղորդել է T24 թուրքական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ներկայում նմանատիպ պատ է կառոուցվում թուրք-սիրիական սահմանի վրա, որը ունի 3 մետր բարձրություն և պատված է փշալարերրով։

Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատերսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։

Մոտ ութ տարի առաջ Ժնևում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարարի ներկայությամբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այսօր կարծես թե և՛ կան, և՛ չկան: Չկան այն իմաստով, որ դրանք հայտնվել են, այսպես ասած, դիվանագիտական գզրոցներում, սակայն կան այն տեսանկյունից, որ դրանք ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և այդ արձանագրությունները Հայաստանի համար ունեն, ըստ էության, դանդաղ գործող ականի նշանակություն, քանի որ դրանցում շարունակում են պահպանվել Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր դրույթներ, ոչ նպաստավոր պայմաններ:

Սակայն մոտ ութամյա վաղեմության իրադարձությունները այսօր նաև այլ լույսի ներքո են երևակվում: Ութ տարի առաջ Հայաստանը նախաձեռնել էր մի գործընթաց, որն ուներ իսկապես համաշխարհային նշանակություն: Զուտ բովանդակային իմաստով, Հայաստանն այդ գործընթացը պարզապես շրջեց իր դեմ, սակայն քաղաքական նշանակության, կշռի առումով նախաձեռնությունը իսկապես ողջունելի էր: Անառողջ էր, իհարկե, դրա հետագա զարգացումը՝ գիշերային դիվանագիտության անթույլատրելի ոճի, ինչպես նաև այդ ամենի արդյունքում վտանգավոր բովանդակության առումով: Սակայն սա արդեն այլ խոսակցության նյութ է, և մենք առիթներ ունեցել ենք այս ամենի մասին մեր տեսակետը ներկայացնելու, և վստահ ենք, որ դեռ առիթներ կլինեն այդ ամենին ևս մեկ անգամ անդրադառնալու:

Եվ այսօր շուրջ ութառամյա վաղեմության ֆոնին, երբ մենք հայացք ենք ձգում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, ապա ինչ ենք արձանագրում: Եթե ութ տարի առաջ Հայաստանը հանդես եկավ բավական լուրջ աշխարհաքաղաքական պոտենցիալ պարունակող նախաձեռնությամբ, ապա այսօր Հայաստանն, ըստ էության, տարածաշրջանում հանդես է եկել որպես բավական անլուրջ մի պետություն, որը կարող է մոտ չորս տարի բանակցել մի փաստաթղթի շուրջ, մի ֆորմատի շուրջ և հանկարծ մեկ օրում փոխել դիրքորոշումը և հայտարարել տրամագծորեն հակառակ ֆորմատի անդամակցելու մասին: Այսինքն` այսօր մենք ունենք լիակատար դեգրադացիա արտաքին քաղաքականության իմաստով:

Կրկնում ենք, զուտ բովանդակային առումով հայ-թուրքական գործընթացը Հայաստանի իշխանությունները մեծ հեռանկարներից վերածեցին մեծ վտանգների, սակայն սա այլ խոսակցության խնդիր է, քանի որ զուտ որպես նախաձեռնություն, հայ-թուրքական գործընթացը իսկապես արժեքավոր էր, և խելամիտ քաղաքականության դեպքում այն շատ շահավետ կլիներ Հայաստանի համար` անկախ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից:

Ութ տարի առաջ հայ-թուրքական դիվանագիտության սխալներին քաղաքական դաշտը քիչ թե շատ ադեկվատ արձագանքեց, և Սերժ Սարգսյանի քաղաքականությունը արժանացավ լայնածավալ քննադատության: 2013-ին, սակայն, Սերժ Սարգսյանի մեկ այլ նախաձեռնություն՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, որը վկայում է Հայաստանի արտաքին քաղաքական դեգրադացիայի մասին, քաղաքական դաշտի հիմնական ուժերի մոտ, ըստ էության, ոչ մի դիմադրության չարժանացավ, և նույնիսկ եղան ողջույնի վատ քողարկված դրսևորումներ: Եվ սա ևս հատկանշական է ութամյա տոտալ դեգրադացիայի առումով, որ ապրել է Հայաստանը` և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական կյանքի առումով:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments