Ապրել առանց ճակատագիր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկա խորհդրարանական ընտրություններին պատրաստվում է ներկայանալ իր աշխատանքով: Այս մասին վարչապետը հայտարարեց հունվարի 13-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր դերն առաջիկա քարոզարշավում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում և արդյոք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար` Կարեն Կարապետյանն ասաց. «Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,- ամփոփեց ՀՀ վարչապետը:

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Կարեն Կարապետյանի և նրա կառավարության շուրջ վկայում են մի բանի մասին՝ նրա ճակատագիրն ընդհանրապես անհայտ է, թե ինչից է կախված: Նույնիսկ կարելի է կասկածել, որ Կարեն Կարապետյանը ճակատագիր ունի: Ճակատագիր ունեցողը, կամ նա, ով գիտե, որ կա, կարող է լինել այդպիսի բան` ճակատագիր, չի կարող լինել այդպես անմեղսունակ, ինչպես որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն է: Ճակատագիր ունեցողը մի քիչ վախ է ունենում, մի քիչ զգուշություն, մի քիչ կասկածում է իր քայլերի վրա, մի քիչ լսում է ուրիշներին: Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենը չկա: Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխանությունների օրինակով այլևս վախ չունի, ուրիշին լսելու կամք չունի, սեփական քայլերին կասկածելու ուժ չունի, զգույշ լինելու շանս չունի:

Այդ ամենի բացակայության պատճառն էլ հենց այն է, որ Հայաստանի նորաթուխ վարչապետ Կարեն Կարապետյանը ճակատագիր չունի: Իսկ դրա հետևանքն էլ այն է, որ Հայաստանը ներքին ու արտաքին պարտքեր ունի ու շարունակում է պարտքեր կուտակել: Այդ պարտքերը այն վճարն են, որ մենք տալիս ենք Կարեն Կարապետյանի գլխավորած պորտաբույծ կաբինետին առանց ճակատագիր կյանքի համար: Մինչդեռ այդպիսով մենք խաղում ենք երկրի, պետության, մեր երեխաների ճակատագրի հետ: Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել այդ մասին, քանի մեր արտաքին պարտքը չի կազմել մեր ՀՆԱ 100 տոկոսը, քանի դեռ մենք կարող ենք ինչ-որ չափով պահել ինքներս մեզ, տեր լինել ինքներս մեր ճակատագրին:

Պետք է բոլորը հասկանան ու գիտակցեն, որ առանց ճակատագիր իշխանությունն ապրում է ժողովրդի, քաղաքացիների ու պետության ճակատագրի հաշվին: Վստահաբար կարելի է ասել, որ դա չի բավարարում Հայաստանի Հանրապետության ոչ մի բանական քաղաքացու: Բայց այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ են քաղաքացիները հանդուրժում այդ իրականությունը: Ինչո՞ւ են նրանք դժգոհում առավելապես խոհանոցներում կամ ծխարաններում, կամ բակերում նարդի խաղալիս, այն էլ` եթե համոզված են, որ մոտակայքում որևէ անծանոթ ականջ չկա:

Այդ հարցին պատասխանելու շատ փորձեր են կատարվում մեզանում, բայց անկախ պատասխանի արդյունավետությունից և ընդգրկումից, միևնույն է, խնդիրը շարունակում է մնալ և մեծանալ, մեծանալ ու խորանալ: Իսկ ճակատագիրը` հասարակության և պետության ճակատագիրը, համառորեն շարունակվում է կիսվել, մաս-մաս լինել, սնուցել ավազակապետական համակարգը, մինչև երևի վերջանալը, որ ժողովուրդն էլ այլևս ճակատագիր չունենա և չվախենա այլևս, չկասկածի իր քայլերին, չլսի այլոց, չզգուշանա ոչնչից:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: