Ով է ուզում հավասարեցնել Հայաստանն Ադրբեջանին

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի հետագա ճակատագրի հարցը դառնում է ավելի ու ավելի ինտրիգային: Այդ հարցը լուծելու կոչով հանդես էր եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը, նաև Երևանում գրասենյակի գործունեության շարունակությունն ապահովելու դիրքորոշմամբ էր հանդես եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Նախօրեին հարցն արագ լուծելու անհրաժեշտության մասին հայտարարություն էր արել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը: Դեկտեմբերի 1-ին լրացել է Հայաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ղրղըզստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների կամ այլ կերպ ասած՝ գրասենյակների գործունեության ժամկետը: Այդ գործունեությունը շարունակելու հարցում չկա ԵԱՀԿ կոնսենսուս: ԵԱՀԿ նախագահող Ավստրիան ներկայումս փորձում է ստանալ անդամ երկրների համաձայնությունը, սակայն, դեռևս, ապարդյուն: Պաշտոնական Երևանն ԱԳՆ մակարդակով հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը շարունակելու աջակցությամբ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, իհարկե, դժվար է միարժեք գնահատել:

Արդյունավետության մասով, Հայաստանում համակարգային, որակական բարեփոխումներին, ժողովրդավարական զարգացումներին աջակցության մասով այդ կառույցի գործունեությունը, իհարկե, թույլ է տալիս ակնկալել ավելին, առավել մեծ ՕԳԳ: Սակայն, մյուս կողմից, այստեղ խոսք պետք է գնա արդյունավետության բարձրացման, ոչ թե գրասենյակը փակելու մասին, քանի որ ԵԱՀԿ-ն ընդհանրապես այդ հարցում Հայաստանի համար կարևոր, մեծ պոտենցիալ ունեցող գործընկեր է, մասնավորապես Հայաստանի հասարակության համար բավական կարևոր ռեսուրսային աղբյուր է թե՛ իշխանության հանդեպ հանրային վերահսկողության մեխանիզմների ձևավորման, թե՛ քաղաքացիական հանրության կայացման ու ամրացման հարցերի աջակցության իմաստով:

Մյուս կողմից, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի առկայությունն ու արդյունավետ, առանց խնդիրների գործունեությունը նաև քաղաքական մակարդակով կարևոր ռեսուրս է Հայաստանի համար, հատկապես այն խնդիրների ֆոնին, որ այդ կառույցի գրասենյակի հետ կապված եղան Ադրբեջանում: Ադրբեջանը ինչպես հայտնի է փակեց ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքի հարցերում Արևուտքի հետ ունեցած տարաձայնությունների, հարաբերությունների սրման ֆոնին: Եվ այս համատեքստում Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունը և դրանում նաև Երևանում գրասենյակի բնականոն գործունեության բաղադրիչի առկայությունը Հայաստանի համար, անկասկած, ոչ հույժ կարևոր և առանձնահատուկ, սակայն բավական շոշափելի և նշանակալի դիվիդենտ է դառնում:

Ներկայումս, փաստորեն, կասկածի տակ է հայտնվել հենց այդ դիվիդենտի առկայությունը, այդ առումով Հայաստանը, ըստ էության, հավասարեցնելով Ադրբեջանին, թեկուզ և ոչ Երևանի նախաձեռնությամբ: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է դառնում, թե ԵԱՀԿ անդամներից հատկապես ո՞ւմ է ձեռնտու Հայաստանը զրկել վերոհիշյալ, թեկուզ ոչ շատ խոշոր ու ծանրակշիռ, սակայն նկատելի դիվիդենտից և հավասարեցնել Ադրբեջանի հետ: Ո՞ւմ է անհրաժեշտ Հայաստանին թե՛ արտաքին քաղաքական, թե՛ քաղաքացիական տեսանկյունից զրկել կարևոր ռեսուրսային գործոնից:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: